Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Սա էլ էսպես

.Ռ. Սան
Հեղինակ`
.Ռ. Սան
13:38, հինգշաբթի, 04 հուլիսի, 2019 թ.
Սա էլ էսպես
    
    


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Երբևէ մտածե՞լ եք, թե ինչի համար եք ներում մարդկանց։ Տվե՞լ եք հարցը նաև նրան՝ ում ներել եք։ Ինչու՞ եք ամեն անգամ խուսափել իրականությունից։ Արդյո՞ք հեշտ է եղել ապրել այն մտքով, որ դուք կրկին ասել եք այն՝ ինչն իրականում Ձեր սրտից չի եղել։ Եվ ինչի՞ համար եք ամեն անգամ ջանացել էլ ավելի լավ սուտ հորինել՝ ինքնապաշտպանվելու համար։

Այո, իրականում ես կարող էին անվերջ շարադրել ինձ հուզող հարցերը որովհետև դրանք շատ էին, բայց միևնույնն է, դուք նորից ստելու էիք։ Եվ կա՞ր արդյոք իմաստ՝ վատնել ժամանակս անտեղի․․․ոչ։

Շատ եմ փորձել օգնել մարդկանց, բայց մեղադրանքները կրկին իմ հասցեին են եղել, որովյհետև ես մինչև վերջ չեմ արել այն ամենը, ինչ հենց իրենք էին պարտավոր։ Մարդիկ սիրում էին ուրիշի կողքին ու ստվերի տակ մնալ, որպեսզի երբեք պատասխանատվություն չկրեին արարքների համար։

Գիտե՞ք, միշտ զարմանում էի, թե ինչու՞ էի այդքան հոգատար դառնում բացառապես բոլորի հանդեպ։ Ինչու՞ էի մինչև վերջին շունչը փորձում օգնել դրա կարիքը բացարձակ չունեցողիներին։

Լավ, հիմա հասկացել եմ, որ մարդիկ անշնորհակալ են։ Շատ հարցերի պատասխան էլ կյանքն ինքն է տվել։ Պարզապես կցանականամ բոլորին, որ գոնե մի քիչ ինքնասիրություն և սեփական կարծիք ունենան։ Իսկ գլուխը, որն իրենց ուսերին է՝ մեկ-մեկ օգտագործեն։

Ռ․ Սան 04․07․2019թ․

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2145 | 0 | 0
Facebook