Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Не по душе!

.Ռ. Սան
Հեղինակ`
.Ռ. Սան
23:25, երեքշաբթի, 31 հունվարի, 2017 թ.
Не по душе!
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այսօր ձյունն ամբողջությամբ ծածկեց իմ մանկության քաղաքը՝ուր ժամանակին պահել եմ բոլոր հիշողություններս: Շրջան կար, երբ միտքն անգամ այստեղից գնալու նկարում էր տխրություն դեմքիս: Միշտ պատկերացնում էի, որ առավել լավ և հարազատ տեղ չեմ գտնի: Թերևս, սա միակ ճշմարտությունն էր իմ ապրած կյանքի համար: Ամեն ինչ փոխվեց.բնակության վայր, ընկերական շրջապատ, համոզմունքներ, և միայն հարազատ քաղաքը մնաց անփոփոխ:
     Այսօր, համատարած ձյան հետ, ջերմություն իջավ ամենուրեք՝մտքերում, պատկերացումներում: Երբեմնի դատարկությունը լցվել է լավագույն մարդկանց ընկերակցությամբ, ապագայի պայծառ լինելու փաստով, գարնան և իր հետ սպասվող անակնկալներով: Հիշում եմ, որ գարունն այլ էր ինձ համար: Ես պատերի տակից հավաքում էի մանր թանաքագույն ծաղիկները: Դրանք ինձ համար գարնան խորհրդանիշն էին: Եվ որքան երջանիկ էի ես այդ օրերին: Ոչ ոք չի էլ պատկերացնի, թե որքան եմ սիրել ես նրանց: Անգամ հիմա, երբ տեսնում եմ, ամեն ինչ խառնվում է ներսումս: Շատերն անգամ չեն էլ հասկանա՝ինչի մասին եմ հիմա խոսում:
     Աջ ու ձախ փշրվեցին բոլոր նպատակները, երբ առաջին անգամ բախվեցինք կյանքի իրական խնդիրներին: Անտանելի էր, որովհետև ոչ ոք չէր ասել այդ ցավի ուժգնության մաին: Փոքրուց միայն լավն էինք նկատում: Մենք իսկապես մաքուր սիրտ ունեինք այն ժամանակ, երբ անշահախնդրորեն ամուր հարաբերություններ էինք կառուցում բակի ընկերոջ հետ: Նա ասում էր, որ խոստանում է, և մենք միանշանակ հավատում էինք իր խոստմանը, որորվհետև ամենայն անկեղծությամբ էր դա ասում: Երբ դեռ փոքր էինք, խոսքն, առհասարակ, արժեք ուներ, ծանրակշիռ էր և որոշիչ: Անհոգ էինք, ինչ խոսք: Միակ վախը այն էր, որ ամեն վայրկյան մեզ տուն կկանչեն, իսկ մեր խաղը կմնա կիսատ: Մենք երբեք չէինք հագենում այդ խաղերից:
     Չէինք ուզում մեծանալ: Այո, մեր սերունդը ձգտում չուներ ժամանակից շուտ մեծանալու: Մեր ներկան այնքան գեղեցիկ էր, որ շտապելու տեղ չունեինք: Կյանքն ինքն ավելացրեց մեր տարիքի վրա տարիներ, էլի տարիներ: Կամա, թե ակամա դարձանք մեծ: Մանուկ ժամանակ վայելում էինք այն՝ինչ այդքան քիչ էր թվում: Քիչ էր, բայց իսկապես մերն էր:
     Այլ ժամանակներ են հիմա: Արժեքները լրիվ փոխվել են: Բոլորն ավելի հասուն են մտածում: Չնայած, որ միշտ էլ ուզում ենք մտովի վերադառնալ անցյալ, մի սարսափեցնող միտք է առաջ գալիս ու տանջում ներսից: Եվ միայն պատկերացրեք, որ մենք չունենայինք հիշողություններ: Որքան խղճուկ կլինեինք… Ռ.Սան [29.01.17թ.]
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
8363 | 0 | 0
Facebook