Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպե՞ս գեղեցկանալ կես ժամվա ընթացքում:

Meggy Chitchyan
Հեղինակ`
Meggy Chitchyan
17:16, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2013 թ.
Ինչպե՞ս գեղեցկանալ կես ժամվա ընթացքում:

Եթե հանդիսավոր երեկոյի կամ կարևոր հանդիպման եք գնալու և կամ որևէ այլ միջոցառման, որին պետք է անպայման լավ տեսքով ներկայանալ, բայց նայելով ձեզ հայելու մեջ, դժգոհ եք մնում, տեսնում եք մանր կնճիռների ցանց, պարկիկներ աչքերի տակ, կարմրած կոպեր, լայն ծակոտիներ, ապա մի հուսահատվեք։ Հետևելով մեր խորհուրդներին, որոնք բարդ չեն, կկարողանաք բառիս բուն իմաստով կես ժամվա ընթացքում շ

Եթե մաշկը չոր է, դեմքը շփեք սնուցող քսուքով (կամ կաթով՝ կիսով չափ խառնած ձեթով, լավ է՝ ձիթապտղի), իսկ եթե մաշկը յուղոտ է, ապա՝ լոսյոնով։տկել այդ անմխիթար պատկերը, դառնալ ավելի երիտասարդ ու գրավիչ, պայծառ ու հանգստացած տեսք ունենալ։
     Եփեք միջին մեծությամբ կարտոֆիլ, կեղևը մաքրեք, տրորեք պատառաքաղով և ավելացրեք 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ կամ թթվասեր։ Այդ դիմակը տաք-տաք դրեք աչքերի տակ՝ ստորին կոպի վրա և աչքերի արտաքին անկյուններին, ինչպես նաև բերանի շուրջը և պահեք 20 րոպե։ Միաժամանակ վերին կոպերին 20 րոպե պահեք խծուծներ՝ թաթախված երիցուկի կամ թեյի սառը թուրմով։ Փակեք աչքերը և պառկեք 20 րոպե, թուլացեք։ Լավ է ոտքերի տակ մեծ բարձ դնել, դա կուժեղացնի գլխի արյան շրջանառությունը՝ այդպիսով լավացնելով դեմքի տեսքը։ Այնուհետև հանեք խծուծները, լվացեք կարտոֆիլի դիմակը սառը ջրով և ստորին կոպերին բարակ շերտով սնուցող քսուք քսեք։

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5196 | 0 | 0
Facebook