Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Կանգնի՛ր, այստեղ մեռյալների թագավորությունն է»

Ghost
Հեղինակ`
Ghost
16:45, չորեքշաբթի, 17 ապրիլի, 2013 թ.
«Կանգնի՛ր, այստեղ մեռյալների թագավորությունն է»

Փարիզ` սիրո քաղաք, պատմությունը գնահատողների քաղաք, արվեստը սիրողների քաղաք: Դժվար է մտածել, որ այս ջերմ, լուսավոր քաղաքը ունի նաև մութ ու խոնավ հատված: 330 կիլոմետր երկարությամբ Փարիզյան կատակոմբները տարածվում են ամբողջ քաղաքի տակ: Դեպի կատակոմբներ` թունել, տանող դուռն ունի հետևյալ անվանումը` «Դժոխքի դարպասներ»: Նեղ պարուրաձև աստիճանները տանում են դեպի երկրի ընդերքը: 90 աստիճանները պատրաստված են այն քարից, որից կառուցվել է ամբողջ Փարիզը: 1774 թվականի դեկտեմբերի 17-ին 300 մետրանոց «д’Анфер» փողոցը թաղվեց 30 մետր խորությամբ փոսի մեջ` իր հետ տանելով տները, մարդկանց և նրանց շրջապատող կառույցները: Միջնադարում տեղ գտած բոլոր գերեզմանները պետք է վերացվեին, քանզի դրանք մեծ տեղ էին զբաղեցնում: Գերեզմանները քանդելուց հետո դրանց մնացորդները տեղափոխվեցին «Կմախքների տուն»: Բացի այս, 1780 թվականի ջրհեղեղից հետո, երբ փողոցներին խեղդամահ եղած մարդկանց դիակներ էին հայտնվել, և գարշահոտություն էր տարածվել, Լյուդովիկոս 16-րդը հրամայեց բոլոր այդ դիակները թաղել Փարիզի կատակոմբներում: Նաև հրամայել էր դռների մոտ ցուցանակ դնել, որն ասում էր` «Կանգնի՛ր, այստեղ մեռյալների թագավորությունն է»:
    
     Ավելին տես` այստեղ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4114 | 0 | 0
Facebook