Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Քաղաքական գնահատական Նիկոլ Փաշինյանից Լևոն Տեր-Պետրոսյանին

Narek
Հեղինակ`
Narek
17:55, հինգշաբթի, 06 հունիսի, 2019 թ.
Քաղաքական գնահատական Նիկոլ Փաշինյանից Լևոն Տեր-Պետրոսյանին

Հետևելով մամուլի հրապարակումներին, հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեցող անհատների գրառումներին, քոչարյանասերժական քսակից վճարվող մեդիա կենտրոնների կողմից տարածվող սուտ և ապակողմնորոշող հոդվածներին ՝ ակնհայտորեն պարզ է դառնում, որ փորձ է արվում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ իշխանությունը բռնազավթած տարիներին ժողովրդի մեջ կուտակված ատելությունը տարածել նաև Լեւոն Տեր-Պետրոսյանի վրա՝ նպատակ ունենալով վերջնական արդյունքում հեղինակազրկել նաև Նիկոլ Փաշինյանին՝ նրան ներկայացնելով որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի հոգեվոր զավակ։

Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, հրաշալիորեն նկատելով այս փաստը, խուսափում է որևէ գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա ավանդին Հայաստանի և Արցախի հիմնադրման, անվտանգոթյան և զարգացման հարցում, կարծելով, թե պաշտպանել կամ դրական խոսք ասել առաջին նախագահի հասցեին կնշանակի հաստատել «հոգեզավակի» տեսությունը։ Կամա, թե ակամա, Նիկոլ Փաշինյանը, դիմելով նման վարվելակերպի, ինքն է, կարծես, հավասարության նշան դնում նախագահ Տեր-Պետրոսյանի և Քոչարյանի ու Սարգսյանի միջև։

Գաղափարական, բարոյական և վստահելիության տեսանկյունից Փաշինյանին մոտ և հավատարիմ քաղաքական ուժերը մեղմ ասած շատ չեն։ Տեր-Պետրոսյանը և իր թիմը մեկն են այդ քչերից, եթե ոչ միակը։

Թե ինչերի մեջ են մեղադրում առաջին նախագահին տեղյակ են բոլորը։ Թերևս մի փաստ, որ հասկանալի է շատերին․ շատերը նույնիսկ չեն լսել Տեր-Պետրոսյանի մանրակրկիտ և հանգամանալից բացատրությունները իր հասցեին հնչեցված յուրաքանչյուր մեղադրանքին։ Ստորև կտեղադրեմ հղումներ, որտեղ առաջին անախագահը հանգամանալից կերպով պատասխանում է իրեն հնչեցրած բոլոր մեղադրանքներին։ Իհարկե հրաշալի կլիներ, եթե նրան մեղադրողները գոնե մեկ անգամ լսեին սույն ելույթները։

Ինչևէ, իմի բերելով այս փաստերը՝ գալիս ենք մի եզրակացության․


    

Նիկոլ Փաշինյանից առնվազն ակնկալվում է հստակ քաղաքական գնահատական Հայաստանի երեք նախկին նախագահների, նրանց արածների և չարածների, դրական, բացասական կողմերի և բարոյական կերպարի մասին ։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը Ժողովրդի բացարձակ մեծամասնությունը վայելող լեգիտիմ վարչապետ է, նա պարտավոր է հանգամանալից կերպով տալ այս հարցի պատասխանը և հստակ հայտնել իր դիրքորոշումը Հայաստանի նորագույն պատմության մեջ իրեն դերը ունեցած այս մարդկանց մասին։


    

Հղումները


    

https://www.youtube.com/watch?v=vtL7cWLn4Gs – Լևոն Տեր-Պետրոսյան 16.11.2007

https://www.youtube.com/watch?v=vtL7cWLn4Gs - Լևոն Տեր-Պետրոսյան 08.12.2007

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3083 | 0 | 0
Facebook
COMMENT.am