Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարտակերտի հոգևոր հովիվը ձեր օգնության կարիքն ունի։

Արա Թամազյան
Հեղինակ`
Արա Թամազյան
18:42, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Մարտակերտի հոգևոր հովիվը ձեր օգնության կարիքն ունի։

Մարտակերտի շրջանի արժանապատիվ Տեր Հայրը մեր աջակցության կարիքն ունի

ԱՀ Մարտակերտի շրջանի Ս․ Հովհաննու Կարապետ Եկեղեցու հոգևոր համայնքը հայցում է ընթերցողների գթասրտությունը՝ օգնելու Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տ․ Բարսեղ (Սամվել) քահանա Անդրյանին՝ վերականգնելու առողջությունը:
     Արժանապատիվ Տ․ Բարսեղ քահանայի մոտ ուշացումով հայտնաբերվել է հաստ աղիքի չարորակ քաղցկեղ։ Մոսկվայում մեկ տարի և երկու ամիս տևած և բարեկամների ֆինանսական հնարավորությունները սպառած քիմոթերապիան, անսպասելի կերպով պարզվել է, որ տվել է սակավ արդյունք և ստիպված ենք անցնել իմունային թերապիայի, որի արժեքը կազմում է մոտ 40․000 դոլար, ինչը հնարավոր է իրականացնել յուրաքանչյուրիս ներդրումով` մեր հնարավորությունների սահմաններում:
     Ողջ երիտասարդական տարիներին լինելով սահմանապահ շրջանի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր Հայրն Արցախյան առաջին (1988-1994) և երկրորդ (2016թ․ ապրիլ) պատերազմների ընթացքում որպես հոգևորական ու քաջ հովիվ մշտապես եղել է իր ժողովրդի կողքին իր խոսքին հավատարիմ անմնացորդ նվիրումով ու գործով։ Տեր Հայրը հինգ զավակների հայր է։ Հեզ և խոնարհ Տեր Հոր երկարամյա ծառայությունը հետպատերազմյան վիճակում գտնվող սահմանապահ բնակավայրում դժվարին է եղել, որը նա կրել է մեծ գիտակցումով ու համբերատարությամբ, սիրով և նվիրումով։ Ուժերի ծաղկուն շրջանում գտնվող 53-ամյա Տեր Հայրը մեր համայնքի և իր ընտանիքի հույսն է։
     Տեր Հայրն այժմ գտնվում է Մոսկվայում և սպասում ենք նյութական աջակցության, որպեսզի կարողանանք սկսել իմունային բուժումը։ Այսպիսի հիվանդության դեպքում մեկ ժամն իսկ վճռորոշ է։
     Խնդրում ենք օգնեք մեզ երկարատև ու համառ այս պայքարում։
     Ստորև տեղադրում ենք Տեր Հոր և իր զավակի անունով բացված հաշվեհամարները և հավելվածները․
     USD Intermediary Bank: SWIFT: RZBAATWW, RAIFFEISENBANK INTERNATIONAL AG, Vienna, Austria
     USD – Beneficiary’s Bank - 1150021083363367 ABB bank, Swift: ARMNAM22, Ստացող Սամվել Անդրյան Սուրենի, Samvel Andryan (անձնագիր՝ AM0218002, տրված 06, 04, 2011թ․, 070-ի կողմից)
     AMD - ՀՀ դրամ - 1150018350530523 Հայբիզնեսբանկ, Ստացող՝ Սուրեն Սամվելի Անդրյան
     USD - ԱՄՆ դոլար 1150021049969974
     EUR - Եվրո 1150015841561546 Հայբիզնեսբանկ, Ստացող՝ Սուրեն Սամվելի Անդրյան
     RUR- Ռուս. Ռուբլի 1150015071811864 Հայբիզնեսբանկ, Ստացող՝ Սուրեն Սամվելի Անդրյան,
     Idram ID - 937013521
     TellCell Wallet - +37477379949
     Վայբեր +37497237077 Տեր Բարսեղ քհն․Անդրյան,
     Վայբեր +37497563639 Երեցկին՝ Գոհար Ավանեսյան, Սուրեն Անդրյան,
     Ղարաբաղ Տելեկոմ - +37497563639, +37447421733

Աղբյուրը` facebook.com
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1962 | 0 | 0
Facebook