Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտաքին աշխարհի ազդեցության մասին

11:44, ուրբաթ, 10 մայիսի, 2019 թ.
Արտաքին աշխարհի ազդեցության մասին
     Ի՞նչ է պետք մարդուն աշխարհից ու այլ մարդկանցից: Ինչու՞ են մեզ ուրիշներն անհրաժեշտ: Իհարկե ես չեմ պատրաստվում անդրադառնալ բոլորին հայտնի` հասարակական կյանքի ու կոլեկտիվիզմի ֆունկցիոնալ նշանակության հարցին: Ես կասեմ ընդամենը մի պարզ բան` մեզ աշխարհի հետ մեր ներաշխարհին համապատասխան երկխոսություն է պետք ինչպես արվեստի, կրթության, այնպես էլ այլ մարդկանց միջոցով: Արտաքին աշխարհի հետ երկխոսությունը մեր ներաշխարհի համար յուրահատուկ սննդի դեր է կատարում. այն ամրապնդում է մեր մտքերն ու համոզմունքները, զգացմունքները, մտածելու ձևը, նպաստում է մեր ներաշխարհի հետ համահունչ նոր մտքերի ու գաղափարների ձևավորմանը… Այն սնունդ է մեր աշխարհի համար, ուստի այն օգնում է պահպանել և զարգացնել մեր ներաշխարհը, այլ խոսքերով` մեր էությունը: Իսկ ի՞նչ է կատարվում, երբ մենք հայտնվում ենք միայն այնպիսի մարդկանց շրջապատում, ովքեր ի վիճակի չեն ապահովել մեզ մեր ներաշխարհին համապատասխան երկխոսությամբ, հակառակը` նրանք ապահովում են մեզ երկխոսություն` հակասող մեր ներաշխարհին, կործանարար մեր ներաշխարհի համար, վնասակար և թունավոր սնունդ մեր էության համար… Ի՞նչ է կատարվում այս դեպքում: Այստեղ ես կհիշեմ իմ` մարդկանց բազմաթիվ դասակարգումներից մեկը` մարդկանց բաժանումը` ինքնավերլուծության հակում ունեցողների և չունեցողների: Երկրորդները իրենց կողմից իսկ չգիտակցված կերպով կսկսեն փոխվել, կորցնել իրենց նախկին արժեքները և ձևավորել նորերը…
     Շարունակությունն այստեղ
Աղբյուրը` armineh.blog
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3109 | 0 | 0
Facebook