Սրճում էի ընկերներիցս մեկի՝ Ռոբի հետ (անունը փոխված է): Մեր զրույցի ընթացքում Ռոբը պարբերաբար ձեռքն էր վերցնում հեռախոսը և խորհրդավոր ժպիտով գրագրվում ինչ-որ մեկի հետ: Ինձ արտասովոր էր թվում նրա պահվածքը. թե այդ խորհրդավոր ժպիտը, թե մեր զրույցի ընդհատումը հեռախոսային գրագրությամբ, ինչն առհասարակ դեմ էր Ռոբի սովորություններին:
Բայց առավել, քան նախորդ երկուսը, զարմանալի էր այն, որ րոպեներ անց Ռոբը մեծ սիրով մասնակից է դարձնում ինձ իր գրագրությանը:
Նա խոսում էր Telegram-ով հաճելի նկարով մի աղջկա հետ: Ինչպես հասկացա գրագրության պատմությունից, մի քանի օրվա վիրտուալ ծանոթներ էին:
Եվ ահա, մի քանի հերթական հաճոյախոսությունների փոխանակումից հետո աղջիկն առաջարկում է Ռոբին առաջին անգամ հանդիպել, ինչին Ռոբը պատասխանում է . «Իհարկե, ուղղակի ինձ համար պարտադիր է, որ մեր հանդիպումը լինի թատրոնում, ցուցահանդեսում կամ նման մի տեղ: Ես միայն այդպիսի տեղերում եմ հանդիպում առաջին անգամ»:
Կարդալով այս տողերն՝ ապշահար նայում եմ Ռոբի դեմքին: Իմ ընկերն, իհարկե մշակութասեր է, բայց որ գեղեցիկ աղջկա հետ ժամադրության համար պարտադիր պայման դնի մշակութային վայրի այցելությու՞նը… Իմ հայացքի կամ էլ գուցե իր գրածի պատճառով Ռոբի խորհրդավոր ժպիտն ակնհայտ ծիծաղի է վերածվում:
-Տեսնենք, թե ինչ է գրելու, - ասում է նա:
Վայրկյաններ անց անծանոթուհին հեռացնում է Ռոբի հետ գրագրությունն ու անգելափակում իր հաշիվը:
Աղջկա նման արձագանքն էլ ավելի է ուժգնացնում Ռոբի ծիծաղը:
Այսպես, մի լավ ծիծաղելուց հետո նա հանգստանում և վերջապես որոշում է բավարարել իմ հետաքրքրասիրությունը՝ պատմելով իր հետ տեղի ունեցածը:
Շարունակությունն այստեղ