Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 24 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Արվեստագետի կյանքը

17:16, երեքշաբթի, 12 մարտի, 2019 թ.
Արվեստագետի կյանքը

Մարտի 7-ին ես ներկա գտնվեցի վիտրաժային աշխատանքների սպասված ցուցահանդես-վաճառքի, որը բաղկացած էր մշակութային մասից և բուն ցուցահանդեսից: Ցուցահանդեսի կազմակերպիչը Լուսինե Հովհաննիսյանն էր։ Նա ներկայացրեց վիտրաժի ծագումնաբանությունն ու զարգացումը, որոշ աշխատանքների առանձնահատկություններն ու նրբությունները՝ տեղում ցույց տալով ընդհանուր տեխնիկան, անհրաժեշտ պարագաներն ու հմտությունները:
    
     Ցուցահանդեսի ավարտին Արվեստագետի կյանքի դժվարությունների, աշխատանքներում տեղ գտած սիրո, և շատ այլ թեմաների շուրջ զրուցեցի Լուսինե Հովհաննիսյանի հետ:


    
     _Մարդը լինելով արվեստի որևէ ճյուղի ներկայացուցիչ արդեն իսկ տարբերվում է այլ մասնագիտություն ունեցող մարդկանցից: Շրջապատը միշտ չէ, որ ճիշտ է ընկալում արվեստի այս կամ այն ճյուղով զբաղվող մարդում: Կարծում եմ, որ արվեստագետի կյանքը հեշտ չի, քանզի արվեստագետի հոգին շատ խորն է, յուրահատուկ և զգայուն: Արվեստագետները շատ շուտ հիասթափվում են, նրանք միշտ փնտրում են ներդաշնակություն, առանձնահատուկ և նոր բաներ: Սիրում են պարզությունը:
     Ինձ՝ արվեստագետիս շատ հեշտ է ժպիտ պարգևել և շուտ տխրեցնել:
    
    
    

__Վաղու՞ց եք զբաղվում վիտրաժային աշխատանքներով։


    

__Բավականին։ Սկզբում այն ինձ համար միայն հոբբի էր, այնուհետև սկսեցի լրջությամբ զբաղվել եվ հիմա, կարելի է ասել, արդեն բրենդ ստեղծելու ճանապարհին եմ: Վիտրաժային աշխատանքների ու զարդերի թեմատիկան էլ է այժմ բազմազան. ազգային, ծաղկային, կրոնական, 3D (եռաչափ), տիֆանի և խառը ոճի։ Ունեմ աշակերտներ, կազմակերպում ենք ցուցահանդես-վաճառքներ։
     Կան նաև հուշանվերների խանութներ, որտեղ վաճառվում են իմ աշխատանքները:


    

__Ունե՞ք հատուկ վերաբերմունք ձեր աշակերտների հանդեպ ։


    

__Ամենքին յուրովի եմ վերաբերում, Ամեն ոք յուրահատուկ է որպես անհատ։ Բոլորին շատ սիրում եմ:


    

__Ձեր ցուցահանդեսներին հատուկ հրավերքներ անու՞մ եք։


    

__Մեր բոլոր նշանակալի միջոցառումներին միշտ էլ հյուրեր հրավիրել ենք։ Այս անգամ հաճելի անակնկալ էր Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի ու նրա տեղակալի այցելությունը։ Կարևորեցի նրանց հավանությունն ու որոշ աշխատանքների բարձր գնահատականը։


    

__Արդյոք աշխատանքներում տեղ գտած սերը Ձեր սրտում կա՞:


    

__Որպես արվեստի մարդ, աշխատելիս միշտ առաջնորդվում եմ սրտիս թելադրանքով, ու սիրով եմ անում աշխատանքս, որովհետև սիրով արված ցանկացած աշխատանք ավելի գեղեցիկ եմ համարում։ Իհարկե, հիասթափություններ էլ են լինում, ինչպես բոլոր մարդկանց մոտ, և արտահայտվում աշխատանքում, բայց, անկախ ամեն ինչից, շարունակում եմ ապրել, ստեղծագործել ու պայքարել հանուն նպատակների։


    

__Մարդկային ո՞ր որակներն եք առավել գնահատում։


    

__Բարությունը, աշխատասիրությունը, անկեղծությունը, հոգու շռայլությունը...


    

__Ինչպիսի՞ մարդկանց հետ եք սիրում շփվել։ Ի՞նչն է Ձեզ համար կարևոր եվ առաջնային։


    

__Սիրում եմ կայացած և նպատակասլաց մարդկանց։ Չեմ կարծում, որ պարտադիր է հայտնի լինել. ուղղակի պետք աշխատել այնպես, որ ծնողներդ, մտերիմներդ հպարտանան քեզնով: Ընդհանրապես, շատ եմ կարևորում սերն ու ջերմ հարաբերություններն ընտանիքում։


    

__Կա՞ որևէ մեկը, ում առանձնահատուկ տեղ եք հատկացնում Ձեր կյանքում։


    

__Բնականաբար։ Ինչպես շատերը, ես էլ իմ կյանքում ունեմ մարդիկ, ովքեր մեծ դեր են ունեցել, և ունեն իմ աշխարհայացքի, բնավորության և ստեղծագործական ու աշխատանքային գործունեության զարգացման մեջ։


    

__Սիրու՞մ եք ընթերցել: Ո՞ր հեղինակին կամ ստեղծագործությունն եք նախընտրում։


    

__Իհարկե։ Роберт Кийосаки-ի «Богатый папа, бедный папа» գիրքն իմ սիրելի գրքերից է: Նույնիսկ որոշ ընդհանրություններ եմ գտնում գրքի սյուժեում ու իմ կյանքում։


    
    

__Մի քանի բառով ինչպե՞ս կբնութագրեք Ձեզ։


    

__Ես ինձ եթերային մարդ եմ համարում, առօրյայում պարզ ու բավականին անկեղծ, ինչը շատերը միգուցե թուլություն համարեն։ Կարծում եմ, երջանկության ու հաջողության գրավականը նրանում է, որ մնաս այնպիսին, ինչպիսին կաս, մնաս կայուն և հստակ քո որոշումներին…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1403 | 0 | 0
Facebook
COMMENT.am