Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

Յոթ վերք եկեղեցի

20:04, հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ.
Յոթ վերք եկեղեցի
    
Սուրբ Աստվածածին Մայր Եկեղեցի կամ Սուրբ Յոթ Վերք, եկեղեցի ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Կառուցվել է 1874-1886 թթ., և գտնվում է քաղաքի Կենտրոնական՝ այժմ Վարդանանց, հրապարակում։ Եկեղեցին Շիրակի թեմի առաջնորդանիստն է։
     Եկեղեցու պաշտոնական անունը Սուրբ Աստվածածին է, բայց այն տեղացիների մոտ հայտնի է որպես Յոթ Վերք՝ ի պատիվ Մարիամ Աստվածածնի նկարի, որը այստեղ է տեղափոխվել Սուրբ Նշան եկեղեցուց։
    
     Սրբապատկերի հեղինակը Ղուկաս Ավետարանիչն է: Սրբապատկերը Վերին Բասենի Հասանկալա բերդաքաղաքից 1832 թվականին Բասենի Ս. Աստվածածածին վանքի առաջնորդ Պողոս վարդապետ Ջանլաթյանը իր հետ տեղափոխել է Մարմաշենի վանք: 1832 թվականին նկատի ունենալով, որ Մարմաշենի վանքը գտնվում է սահմանի մոտ, որոշվել է սրբապատկերը տեղափոխել Հառիճավանք, սակայն Գյումրի հասնելով տեղացիները չեն թողել, որ սրբապատկերը տարվի Հառիճ և այն մնացել է Գյումրիում: [1]
    
     Սրբապատկերում պատկերված է Սուրբ Մարիամն իր յոթ վերքերով։ Եկեղեցին պատրաստված է սև քարից։ Եկեղեցու նախկին տեղում եղել է փայտե մատուռ, որտեղ և ժամանակին գտնվել էր վերը նշված նկարը։ Եկեղեցու նկարի յոթ վերքերը հետևյալն են՝[2]
    
     Հիսուսի տաճարին հանձնելը,
     Եգիպտոս փախչելը,
     տաճարում մանուկ Հիսուսին կորցնելը,
     խաչը տանելը,
     Հիսուսի մահը խաչին,
     Հիսուսի մարմնի ստանալը,
     Հիսուսի գերեզման դնելը։
     Եկեղեցու տեղանքում եղել էր Կամսարականների կողմից կառուցված փայտաշեն մատուռը, որտեղ և ժամանակին գտնվել էր Մարիամ Աստվածածնի նկարը։ Այն սկզբում տեղափոխել էին Սուրբ Նշան եկեղեցի, որի սկզբնական անունը եղել էր Յոթ Վերք։
    
     Եկեղեցին գործել է անգամ Սովետական Միության տարիներին, երբ Հայաստանում փակվել էին բոլոր եկեղեցիները, բացի երկուսից։ Երկրորդ եկեղեցին Էջմիածնի Մայր Տաճարն էր։ Այդ ժամանակ Սուրբ Յոթ վերք եկեղեցում գործել է միանգամից 3 տարբեր եկեղեցիներ՝ հայ առաքելական, հայ կաթոլիկական որի խորանում և գտնվում է Գյումրու կաթոլիկ եկեղեցուց բերված խաչը՝ Հիսուս Քրիստոսի քանդակով, և ռուս ուղղափառական եկեղեցին։
     1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից եկեղեցին քիչ է տուժել։ Երկու փոքր գմբեթները ամբողջությամբ պոկվել և ընկել են վար։ Այդ գմբեթները հիմա դրված են եկեղեցու բակում։
     Հայաստանի անկախացումից հետո եկեղեցին բարեկարգվել է։ Նախ վերացվել եկեղեցու դիմացը գտնվող բնակելի շենքը, որը փլվել էր երկրաշարժի պատճառով։ Արդյունքում եկեղեցին տեսանելի է դարձել հրապարակից և Գյումրվա երկու եկեղեցիները՝ Յոթ Վերքն ու Սուրբ Ամենափրկիչը նայում եմ միմյանց։
     Յոթ Վերք եկեղեցին ըստ հատակագծի ասիմետրիկ է, սակայն եկեղեցու հետաքրքիր լուծման պատճառով այն արտաքնապես սիմետրիկ է երևում։ Յոթ Վերք եկեղեցին արտաքուստ ուղղանկյունաձև, իսկ ներքուստ խաչաձև գմբեթավոր շինություն է։ Եկեղեցին ունի զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մուտքի դիմաց։ Ունի երեք աղոթասրահ, որոնք կից են հյուսիսային և արևմտյան պատերին։ Եկեղեցին ունի մի գլխավոր և 3 լրացուցիչ գմբեթներ։ Լրացուցիչ գմբեթներն ավելի փոքր չափերի են։
    
     Յոթ Վերք եկեղեցու ներքին հարդարանքն աչքի է ընկնում իր յուրօրինակությամբ։ Ի տարբերություն հայկական եկեղեցիների, որոնց ճգնավոր խորանները զուրկ են որևէ զարդարանքից, Յոթ Վերքը միակ հայկական եկեղեցին է, որի խորանն ունի պատկերակալ։ Հավանաբար այն կառուցվել է ռուս-թուրքական պատերազմի ժամանակ։
    
     Եկեղեցու պատերը զարդարված են բարձր գեղարվեստական արժեք ունեցող որմնանկարներով։ Եկեղեցին ունի 4 զարդանկար, որոնք պատկերված են գմբեթի տակ՝ 12 մ բարձրության վրա։ Աջ պատին պատկերված է Հիսուս Քրիստոսի պատկերով կոմպոզիցիա, իսկ ձախ պատին՝ Հարության տեսարանը (XVII դար) ։ Խորանի կենտրոնում պատկերված է Սուրբ Աստվածածինը Մանկան հետ, որի հեղինակն է Սուրենյանցը։

    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
3978 | 0 | 0
Facebook