Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երբ տեղաշարժ կլինի վիզաների դյուրացման հարցում. ԵՄ դեսպանը նշեց պայմանները

Նինա Սարգսյան
12:51, երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ.
Երբ տեղաշարժ կլինի վիզաների դյուրացման հարցում. ԵՄ դեսպանը նշեց պայմանները
     Հայաստան-ԵՄ միջև վիզաների ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժի աապահովման երաշխիքներ ու մեխանիզմներ ստեղծվեն: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե երբ այս հարցում տեղաշարժ կլինի: «Մենք շատ անկեղծ երկխոսություն ենք ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: Երբ քննարկում ենք վիզայի դյուրացման ռեժիմի հարցը, հայկական կողմը գիտի, թե ինչպիսի մտահոգություններ ունեն ԵՄ առանձին անդամ երկրները: Եվ ես կարծում եմ, որ մեր հայաստանյան գործընկերները հասկանում են այս մտահոգություններին արձագանքելու անհրաժեշտությունը: Հետևաբար, ես չեմ կարող ձեզ կոնկրետ ժամկետ կամ ամսաթիվ ասել: Ես կարող եմ ձեզ ասել, որ սա մի այնպիսի պատասխան է, որը կրկնվել է նաև հանձնակատար Հանի՝ Երևան կատարած այցի ընթացքում, որ Եվրահանձնաժողովը և հանձնակատար Հանը դրական են տրամադրված վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի կապակցությամբ: Բայց ինչպես մենք գիտենք, մենք ուղղորդվում ենք քաղաքական հայտարարությամբ, որը նաև արտացոլված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որ վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժի աապահովման երաշխիքներ ու մեխանիզմներ լինեն", - ասաց նա: Ըստ ԵՄ դեսպանի՝ պետք է լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն: Նա նշեց, որ այն շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է այս փուլում, օգտակար են ԵՄ համար՝ առաջ տանելու այս որոշումը:
Աղբյուրը` https://www.lragir.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3479 | 0 | 0
Facebook