Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ալոե՝ դեմքի մաշկի լավագույն բարեկամը

14:11, չորեքշաբթի, 30 հունվարի, 2019 թ.
Ալոե՝ դեմքի մաշկի լավագույն բարեկամը
    

Ալոե վերայի օգտակարության մասին վաղուց է հայտնի: Այն օգտակար միջոց է մաշկային խնդիրների դեմ պայքարում:

Դիմակ՝ դեմքի համար: Եթե ցանկանում եք առողջ, փայլուն դեմք ունենալ, կարող եք ալոե վերա օգտագործել: Ձեր նախընտրած միրգը (ոչ թթու) մանրացրեք, ավելացրեք 1 թեյի գդալ ալոե: Լավ խառնեք, քսեք դեմքին, 10-15 րոպե անց լվացեք սառը ջրով:


    

Դիմակ՝ կնճիռների դեմ: Ալոեն օգնում է կնճիռների դեմ պայքարում: 3-4 ճաշի գդալ ալոե վերան խառնեք 1 ճաշի գդալ սպիտակ կավի, մանրացրած նշի հետ: Քսեք մաքուր մաշկին, թողեք չորանա: Լվացեք սառը ջրով:

Սպիտակեցնող դիմակ: Մաշկը սպիտակեցնելու համար մի քանի կաթիլ կիտրոնի հյութը խառնեք ալոե վերայի գելի հետ, քսեք դեմքին և իրանին: 10-15 րոպե անց լվացեք սառը ջրով:

Միջոց՝ ակնեի դեմ: Ալոե վերայի գելը քսեք մաշկին, թողեք ամբողջությամբ չորանա: Լվացեք սառը ջրով: Մի շաբաթ օգտագործելուց հետո կնկատեք արդյունքը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
4
Չհավանել
0
10318 | 0 | 0
Facebook