Դիմակ՝ դեմքի համար: Եթե ցանկանում եք առողջ, փայլուն դեմք ունենալ, կարող եք ալոե վերա օգտագործել: Ձեր նախընտրած միրգը (ոչ թթու) մանրացրեք, ավելացրեք 1 թեյի գդալ ալոե: Լավ խառնեք, քսեք դեմքին, 10-15 րոպե անց լվացեք սառը ջրով:
Դիմակ՝ կնճիռների դեմ: Ալոեն օգնում է կնճիռների դեմ պայքարում: 3-4 ճաշի գդալ ալոե վերան խառնեք 1 ճաշի գդալ սպիտակ կավի, մանրացրած նշի հետ: Քսեք մաքուր մաշկին, թողեք չորանա: Լվացեք սառը ջրով:
Սպիտակեցնող դիմակ: Մաշկը սպիտակեցնելու համար մի քանի կաթիլ կիտրոնի հյութը խառնեք ալոե վերայի գելի հետ, քսեք դեմքին և իրանին: 10-15 րոպե անց լվացեք սառը ջրով:
Միջոց՝ ակնեի դեմ: Ալոե վերայի գելը քսեք մաշկին, թողեք ամբողջությամբ չորանա: Լվացեք սառը ջրով: Մի շաբաթ օգտագործելուց հետո կնկատեք արդյունքը: