Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոչ եմ անում չխեղաթյուրել իրականությունը

Armenia
Մամուլի խոսնակ`
Armenia
20:18, կիրակի, 20 հունվարի, 2019 թ.
Կոչ եմ անում չխեղաթյուրել իրականությունը
     Դեռևս 2019թ. նոր ենք մուտք գործել, բայց կարծես քաղաքական զարգացումներն ու նախորդ տարվանից հասարակության կողմից որդեգրված «ճանապարհ փակելու» վարքագիծը մնում է արդիական։ Հունվարի 12-ին մի խումբ քաղաքացիներ փակել էին Երևան-Էջմիածին մայրուղին։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի։ Իրավիճակն հանդարտացնելու և ճանապարհը բացելու նպատակով, բողոքի ակցիայի վայր է գնում ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը, որին ուղեկցում էր իր ընկերը՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուստամ Ստեփանյանը։ Մանվել Գրիգորյանի կալանավորման պահանջի անհաջող փորձը չմարսած կազմակերպիչները զրպարտանքով են սկսել զբաղվել։ Երևան_Էջմիածին մայրուղու բացմանը նպաստած պատգամավոր Հայկ Սարգսյանի քայլը զայրույթ է առաջացրել մյուս թևի մոտ։
     Վերջին ժամանակահատվածում հասարակության մեջ լայն քննարկումներ են գնում նորընտիր իշխանության և հեղինակությունների սերտ կապի վերաբերյալ։ Քննարկումները չեն դադարում Հայկ Սարգսյանին ուղեկցող՝ Ռուստամ Ստեփանյանի անձի շուրջ։ Ըստ լուրերի՝ Ռ.Ստեփանայանը 2016 թվականին ՌԴ իշխանությունների կողմից մեղադրվում էր սպանություն և մարդու առևանգում իրականացնելու մեջ։ Նույն թվականին ՀՀ ոստիկանությունը Հայաստանի տարածքում հայտնաբերել էր նրան և տարածել հաղորդագրություն․ «Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 13-ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1988 թ. ծնված Ռուստամ Ստեփանյանը, որը ՌԴ իրավապահների կողմից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ անձի առևանգման և սպանության մեղադրանքներով: Այնուհետև 2016-ին կարողացել է խուսափել դատարանի առաջ կանգնելուց և չի արտահանձնվել ՌԴ։ Շրջանառվող լուրերը ճշտելու նպատակով կապ հաստատեցինք Ռուստամ Ստեփանյանի հետ, ով հերքեց և մեղադրեց զրպարտիչներին: Ռ. Ստեփանյանն իր խոսքում նշեց, որ հետախուզման մասին տեղեկատվությունը, որը վերցրել էին ՌԴ ՆԳ նախարարության պաշտոնական կայքից, ընդամենը ոչ օպերատիվ աշխատանքի արդյունք է և նախարարության կայքը չի թարացվել: Հայաստանում բերման ենթարկելուց հետո, ես գտնվում էի Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում: Այս ընթացքում ՀՀ գլխավոր դատախազությունը՝ գործի վերաբերյալ փաստարկներն ունենալու և քննելու նպատակով, հայտնում է ՌԴ պատկան մարմիններին իմ անձի գտնվելու վայրի մասին լուրը: Եվ ինչպես ՀՀ օրենքն է թելադրում, քառասուն օր կալանավայրում գտնվելուց հետո, ինձ անմիջապես բաց թողեցին առանց որևիցե խնդրի: Ռ.Ստեփանյանի դեմ հարուցած քրեական գործը կարճված է: Իսկ ինչ վերաբերվում է իմ ընկերոջը Հայկ Սարգսյանին, ապա ասեմ, որ նա շատ ազնիվ, աշխատասեր և քրեական աշխարհից հեռու մարդ է: Նա չէր ցանկանա ունենալ նախորդ իշխանությունների ձեռագիրը և որևիցե լծակ օգտագործեր պատգամավորի մանդատ ստանալու համար:
    
    
Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1985 | 0 | 0
Facebook