Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչ բնագավառում և որտեղ լինես, առաջին գործոնդ մարդ լինելն է

Armenia
Մամուլի խոսնակ`
Armenia
23:39, ուրբաթ, 15 փետրվարի, 2019 թ.
Ինչ բնագավառում և որտեղ լինես, առաջին գործոնդ մարդ լինելն է

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում փետրվարի 17-ին համայնքապետի ընտրություններ են: Այստեղ առաջադրվել են 8 թեկնածուներ՝ Գրիշա Աղաջանյանը, Կարեն Մկրտչյանը, Արսեն Ամիրխանյանը, Վահան Զարոյանը, Արկադի Խաչատրյանը, Արամ Մելքոնյանը, Գարսևան Սաղաթելյանը, Գևորգ Սիմոնյանը: Ստորև ներկայացնում ենք մեր հարցազրույցը համայնքապետի թեկնածուներից Արկադի Խաչատրյանի հետ:

Արկադի Ռուբենի Խաչատրյանը ծնվել է 1984թ. հուլիսի 1-ին, Վարդենիս քաղաքում, ծառայողի ընտանիքում: 2001-2006թթ. գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան, ստանալով՝ ճարտարագետ մագիստրոսի որակավորում: 2017թ. դեկտեմբերից մինչև օրս աշխատում Վարդենիսի համայնքապետարանում, որպես համայնքապետի օգնական:
    
Զրույցում քաղաքապետի թեկնածուն պնդեց, որ ընտրություններին սպասվող մրցապայքարում՝ ամեն ինչ անելու են «որպեսզի ընտրութունները անցնեն հանգիստ եւ խաղաղ մթնոլորտում: Հարցին, համաձայն է՞՛հնչող այն տեսակետների հետ, որ կհաղթի նա՝ ով ուժեղ է, Արկադի Խաչատրյանը հակադարձեց հետևյալ կերպ. «Գիտեք այդ ուժեղ ասվածը՝ շատ հարաբերական էՈւժեղ է այն մարդը՝ ով կարողանում է թույլին օգնել: Այսինքն մենք պարտավոր ենք մեր ազգի մասին մտածել: Գուցե շատերին շատ հարմար է երկիրը լքել՝ թողնել ու հեռանալ: Եւ դրա հնարավորություններն էլ՝ ունենք բոլորս, բայց մեր երկիրը պետք է շենացնենք այստեղ ապրելով»:


    

Պարոն Խաչատրյան շուտով կայանալիք ընտրություններին առաջադրվել եք որպես Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու: Ինչու՞ որոշեցիք առաջադրվել:

-Այո, թեկնածությունս ինքնանպատակ չէ, նպատակը մեկն է տեսնել մեր գաղափարախոսությանը և մտտածելակերպին մոտ Վարդենիս համայնք։ Մեր թեկնածուների միջև առանձնակի լարվածություն չկա, հանգիստ և առողջ մրցակցություն է տիրում: Մեր նպատակն է, որպեսզի թիմային աշխատանքի շնորհիվ հասնենք տեսանելի արդյունքի: Իհարկե անելիքներս շատ է լինելու, միայն պետք է համբերությամբ զինվել:
    
    

Որպես անհատ թեկնածու, ունե՞ք Ձեր ծրագրերն ու դիրքորոշումը։ Որո՞նք են ամենից առաջնային ծրագրերը:

Բոլորն էլ ինձ համար առաջնային են, պարզապես անհրաժեշտ է, որ ընտրողները գիտակցեն, որ դրանք ապահովելու համար պետք ժամանակ կողմնորոշվելու և իրավիճակը պատկերացնլու համար: Թեև նշեմ, որ համայնքի ղեկավարի օգնական աշխատելով բավականին արդեն քաջատեղյակ եմ մի շարք խնդիրներից: Բոլոր ծրագրերն էլ բխում են ժողովրդի շահերից, հասարակական պահանջից են ծնվել, և առնչվում են յուրաքանչյուրի առօրյա կյանքի հետ: Դրանք նախադրյալներ են՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ընտրվենք և իրագործենք իրատեսական քայլերը:

· Նպաստել ստեղծելու մշտապես գործող երիտասարդական հարթակներ, հնարավորություն ստեղծել ազատ կամարտահայտության միջոցով քննարկելու Վարդենիս քաղաքի առավել հրատապ խնդիրները, հասնել դրանց լուծմանը

· Ակտիվ մասնակցություն հանդես բերել Վարդենիս քաղաքի սոցիալ տնետեսական, բնապահպանական, առողջապահական կրթամշակութային և մարզական բնագավառներում խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում պետական և միջազգային դոնոր կազմակերպությունների անհատ բարերարների հետ համագործակցության աշխատանքներ խավալելու միջոցով:

·Նոր այգիների և սառնարանային տնտեսությունների հիմնում, չորաանոցների կառուցում:

·Պահածոների և բնական հյութերի արտադրամասի հիմնում:

·Օսլայի վերամշակման արտադրամասի ստեղծում:

·Փոքր (մինի) սպանդանոցի կառուցում և երշիկի արտադրամասի բացում:

·Վարդենսի հետ միավորված համայնքների լեռնային արոտավայրերի առկայւթյամբ զարկ տալ ոչխարաբուծությանը:

·Ստեղծել կոոպերատիվ միավորումներ (մեքենատրակտորային կայաններ):

·Կանաչապատ հատվածների ավելացում, ստեղծել աղբահանության հաճախականության մշտական գրաֆիկ, դաշտապաշտպան անտառաշերտ հիմնում տվյալ տարածքում:

·Քաղաքի բուժհիմնարկները ժամանակակից սարքավորումներով հագեցնելու, բժշկական ծառայութjունները արդի պահանջներին համապատասխանեցնելու:

· Մասնագիտական աշխատանքային խմբերի միջոցով մշտադիտարկման (մոնիտորինգ) արդյունքների հիման վրա Վարդենիս քաղաքի վթարային մի շարք բազմաբնակարանային շենքերի ամրացման, տանիքներ հիմնանորոգման, փողոցների մայթերի ասֆալտապատման և երզրաքարերի ոռոգման աշխատանքներ: Քաղաքային մարզադաշտի հինանորոգում:

·Համայնքի բյուջեի գումարները տնտեսելու նպատակով, համայնքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների բնական գազով ջեռուցումը փոխարինել ժամանակակից արևային էներգիայով:

· Ելնելով քաղաքի հնարավորություններից և առանձնահատկություններից վերանայել սահմանված տուրքերի վճարների սահմանաչափերը, հստակություն սահմանել գույքահարկերի և սեփականա եկամուտների հավաքագրման աշխատանքներում, թափանցիկության մթնոլորտում, ի սպառ վերացնել կոռուպցիոն դրսևորումները:

· Մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով առավել արդյունավետ օգտագործել եղած շենքային բազան ի թիվս վերանորոգված մշակույթի պալատի: Նպաստել լավ ավանդույթներ ունեցող Վարդենիս քաղաքը առավելագույնս ներկայացնելու հանրապետական և միջազգային մրցաշարերին:

·Նկատի ունենալով Վարդենիս քաղաքի աշխարհագրական դիրքը, որը ռազմավարական տեսանկյունից կապող օղակ է հանդիսանում Արցախի հանրապետության հետ մշակել և հետևողականորեն իրականացնել տարածաշրջանային տուրիզմի հագստավայրերի աստիճանական ստեղծումն ու ծավալումը:
    
    

Ընտրատարածքի խոշորացումը որքանո՞վ է դժվարացրել Ձեր՝ թեկնածուների քարոզչությունը։

Թեկնածուներից շատերին ճանաչում եմ, մենք այդ խնդիրը չունենք, ով ձայն կտա մեզ՝ մեզ կտա, ով իրենց, ապա կընտրի նրանց։ Ոչ մեկի հետ, ոչ մի խնդիր չի ստեղծվել, աշխատում ենք ամեն մեկս մեր թիմի հետ։ Իսկ դժվարանալու մասով կասեմ, որ ներկայանալու ու նորը ներկայացնելու խնդիրը միշտ կա։ Թիմային հանդիպումներ եմ ունենում, զրուցում՝ թե՛ անհատապես, թե՛ խմբերով: Որ բակն էլ մտնում եմ, գրեթե բոլորն ինձ ճանաչում են: Մենք այս ընտրություններից զատ, թեկնածուների և բնակիչների հետ շփվելու ենք, ամեն ինչ չպետք է քաղաքականացնել։ Մենք բոլորս իրար հարգում ենք, իրենք իրենց զանգվածն ունեն, մենք մեր։ Ժողովուրդ գալիս է մեր ծրագրերի լուսաբանումն է ուզում լսել, մենք պատրաստակամ բացատրում ենք։
    

    

-Ի՞նչ եք կարծում, ո՞րն է մարդկանց վստահությունը շահելու հիմնական նախապայմանը։

Գիտեք, համայնքը մեծ ընտանիք է, ոչինչ գաղտնի չես կարող անել այնտեղ։ Եթե աշխատում ես՝ մարդիկ տեսնում ու գնահատում են այն։ Համայնքապետ-բնակիչ ակտիվ կապի ու մշտական քննարկումների շնորհիվ մեր միջև առողջ փոխհարաբերություններ են ձևավորվում, ինչն էլ՝ փոխադարձ վստահության մթնոլորտ է ստեղծելու։ Պետք է, պարզապես, ճիշտ կազմակերպել աշխատանքները, տեղավորվել ունեցածիդ մեջ` եղած հնարավորությունները հաշվի առնելով, սուղ միջոցները նպատակային օգտագործելով: Սիրում եմ իմ քաղաքը և գերագույն նպատակս կառուցելն է, լավ գործ անելը, բարի հետք թողնելը: Օգտվելու բան չկա, միայն պիտի ներդնել, նվիրվել ու աշխատել:


    

Քաղաքական ինչպիսի՞ որակ եք ձեռք բերել ժամանակի ընթացքում:

-Ես ընտրվեմ, թե չընտրվեմ շարունակելու եմ օգնել ժողովրդիս և օգտակար լինել։ Տեսակս փոխել չեմ կարող, անկախ գաղափարախոսության պատկանելիությունից: Ես նույնն եմ, ինչ կայի Ինչ բնագավառում և որտեղ լինես, առաջին գործդ մարդ լինելն է։
    
    

Իմ հույսն իմ ժողովուրդն է, որ հնարավորություն կտա իրականացնել նախաձեռնած ծրագրերս: Առողջ մտածեն, առողջ դատեն: Կո՛չ եմ անում մեր հայրենակիցներին, որ փետրվարի 17-ի ՏԻՄ ընտրություններին ակտիվորեն մասնակից լինեն և իրենց ընտրությանն ապավինեն:
    
    

Աղբյուրը` mamul.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3276 | 0 | 0
Facebook