Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդեն 9 ամիս է հայրենիք եմ վերադարձել ու չեմ դադարել աշխատանք փնտրել ու դեռ չեմ գտել:

05:02, երկուշաբթի, 14 հունվարի, 2019 թ.
Արդեն 9 ամիս է հայրենիք եմ վերադարձել ու չեմ դադարել աշխատանք փնտրել ու դեռ չեմ գտել:
     Լոս Անջելեսից Հայրենիք եկած Արաքսյա Գրիգորյանն Հայրենիքում մնացել է առանց աշխատանքի, այն դեպքում, երբ Տիկին Արաքսյան բուժ աշխատող է, ինչպես գիտենք այս վոլորտում ևս Հայաստանն խոցելի է և ունենք բուժ ոլորտի մասնագետների կարիք։
     Տիկին Արաքսյան ակտիվ հեղափոխական է, հեղափոխության օրերին միշտ առաջին գծում է պայքար մղել, Արաքսյաին միշտ հանդիպել ենք առաջին գծում, իսկ այսօր Հայրենիքի կարոտով Հայրենիք վերադարձած և Հայրենիքի ազատության ևօրինականության համար պայքար մղողը բախվել է աշխատանք գտնելու խնդրի առջև։
     Տիկին Արաքսյաի գրառումը ստորև։
    

https://m.facebook.com/story.php?story_fbid=943886142481672&id=100005808851084&sfnsn=mo
    
     Արդեն 9 ամիս է հայրենիք եմ վերադարձել ու չեմ դադարել աշխատանք փնտրել ու դեռ չեմ գտել:

Վերջին հույսս Առողջապահության Նախարարությունն էր, որոշեցի այցելել տոներից հետո ու գնացի, , , , ,

Մոտեցա լուսամուտին դեռ հարցս չվերջացրած տիկինը ասաց «մենք թափուր տեղեր մարզերում ունեք, գնացեք ու փնընտրեք մեր կայքում» , պարզ տրամաբանությունն է, եթե մարզում ապրելուց լինեի ինչու՞ պիտի հասնեի Երևան, վերջը կարողանում եմ տիկնոջը ստիպել, որ ինձ լսի, անմիջապես ժպիտը դեմքին ինձ է հանձնում թուղթը, որով պիտի ներկայանի անհրաժեշտ փաստաթղթերով և կից դիմումով, արեցի այն ինչ պահանջվում էր և հաջորդ օրն իսկ զանգ եկավ նախարարությունից

Զանգողը նախարարությունում աշխատող մի բժիշկ էր (անուններ չեմ նշի) Դուրս է գալիս, որ իմ մասնագիտությամբ այստեղ հաստիք չունեն, քանի որ ինչպես պարոնը նշեց «մեր բյուջեն աղքատ է ու իրենք չեն կարող իմ նմանների համար աշխատատեղ բացել, այդ գործով զբաղվում են residents կամ բուժքույրերը (յուրաքանչյուրը կատարում է մի քանի հոգու աշխատանք) ու իմ հարցին «բա հիմա ինձ ի՞նչ եք առաջարկում» , պատասխանը, թե ուրիշ գործ փնտրեք, դուք շատ շուտ եք վերադարձել մեր մոտ ձեր մասնագիտությամբ աշխատանք մի 20 տարի հետո կունենանք, , , , , , , ,

Նախարության աշխատակցին ասում եմ` բա վարչապետը ասում է եկեք, աշխատեք, մենք աշխատատեղեր ունենք, ֆլան ֆստան ու պարոնը թե վարչապետը նման բան չի ասել, ասի լինքը ուղարկե՞մ, թե բա` ոչ հարկ չկա, ամեն դեպքում դա բոլորին չի վերաբերվում, , , , , , , , Հը՞

Ասումա «տիեզերագնացության ինժիներին բերենք էստեղ ի՞նչ անի ու նորից թէ տիկին դուք շատ շուտ եք վերադարձել», , , , ,

Մի խոսքով էս մարդկանց հայ մասնագետներ պետք չեն և ընդհանրապես հայեր պետք չեն, , , , ,

Գալը բարի լինի հնդիկ ու պարսիկ «ախպերտիքի» թող գան ու «շենացնեն» իրենց ապագա երկիրը, , , , ,

Հ.Գ այդուհանդերձ ինձ կոտրելը դյուրին բան չէ, էնպես որ սիրելի ընկերներ, ես շարունակում եմ աշխատանք փնտրել, եթե գիտեք մեկին, որ աշխատողի կարիք ունի գրեք ինձ, շնորհակալություն, , , , , ,

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1376 | 0 | 0
Facebook