Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՔՊ–ն նիստ է արել. քննարկել են ԱԺ նախագահի թեկնածուների հարցը

18:40, չորեքշաբթի, 12 դեկտեմբերի, 2018 թ.
ՔՊ–ն նիստ է արել. քննարկել են ԱԺ նախագահի թեկնածուների հարցը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում երեկ՝ դեկտեմբերի 11-ին, քննարկվել է նաեւ ԱԺ նախագահի եւ փոխնախագահների թեկնածուների հարցը։

«Ընդհանուր հարցեր են քննարկվել՝ հանձնաժողովների եւ ԱԺ նախագահի թեկնածուների, եւ այլ հարցեր։ Մանրամասներ այս պահին չեմ կարող հայտնել, քանի որ զուտ քննարկումներ են եղել, որոշում չկա», – NEWS.am–ին ասաց կուսակցության անդամ Զարուհի Բաթոյանը։

Դիտարկմանը, թե մամուլում ԱԺ նախագահի երկու թեկնածուի անուն է շրջանառվում՝ Արարատ Միրզոյան եւ Լենա Նազարյան, նա նշեց, որ այս պահին որեւէ բան ասել չի կարող, քանի որ փակ քննարկում է եղել։ Զարուհի Բաթոյանը հայտնեց նաեւ, որ նիստում փոխվարչապետերի վերաբերյալ քննարկում չի եղել, միայն ԱԺ–ին վերաբերող հարցեր են քննարկել։
    
     http://armennews.com/mam
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2292 | 0 | 0
Facebook