Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Երկու Գեներալ Մի Երկրում

20:42, հինգշաբթի, 11 ապրիլի, 2013 թ.
Երկու Գեներալ Մի Երկրում
     Ապրիլի 9-ին Վովա Գասպարյանը ոչ թե ոստիկանների ետևում էր, այլ ժողովրդի և ոստիկաննների մեջտեղում և նրա լուման էլ կար ներդրած, որ այդ օրը արյուն չթափվեց: Իսկ մարտի 1-ին Հարությունյանը ընդհանրապես չերևաց, դա արդեն իսկ ապացուցում է, թե ով է ժողովրդին ավելի մոտ և ով է սրտացավ: Իմ կարծիքով, ըստ իրենց ապրած կյանքի, Արմեն Երիցյանին պետք է նշանակել վարչապետ, իսկ Վովա Գասպարյանին՝ ԱԺ նախագահ, քանի որ ՀՀ-ում ինչքան զիբիլ կառույց կա նրանց են վստահում, որպեզի այդ կառույցը առողջանա և նրանց ճիշտ կազմակեպված աշխատանքի շնորհիվ այդ կառույցներում գոնե դրական փոփոխություններ են նկատվում, քանի որ նրանք երկուսն էլ տեսել են պատերազմ, բարեխիղճ են և հոգով նվիրված են ազգին: Իհարկե այն ամենն ինչ նրանք անում են չի կարող ձեռնտու լինել բոլորին, բայց չպետք է մոռանանք, որ նրանք բարեգործական կազմակերպությունների անդամներ չեն: Հայաստանում ԱԻՆ-ը իր մակարդակով հասել է եվրոպական չափանիշների և դա նկատելի է դարձել այն պահից, երբ Արմեն Երիցյանը նշանակվել է նախարար, նույնը կարելի է ասել նաև մեր ոստիկանապետի մասին:
     Ահա ձեզ մեկի փոխարեն երկու առաջնորդ, պահանջեք, որ նրանք առաջնորդեն ձեզ և կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5044 | 6 | 0
Facebook