Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՆՈՐԱՍՏԵՂԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ` ՈՐՊԵՍ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

12:49, երկուշաբթի, 03 դեկտեմբերի, 2018 թ.
ՆՈՐԱՍՏԵՂԾ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ` ՈՐՊԵՍ ԲԱՐԻ ԿԱՄՔԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Դեկտեմբերի 1-ին մայրաքաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում, որը նվիրված էր Նուբարաշենում բարեգործական հիմնադրամի ստեղծմանը: Վարչական շրջանի ղեկավարը ողջունելով ներկաներին, շնորհակալություն հայտնեց այն մարդկանց, ովքեր բարի կամք են դրսևորել համագործակցել հիմնադրամի հետ։
    
    

Նշենք, որ հիմնադրամը ստեղծվել է Նուբարաշեն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Թելման Թադեվոսյանի աջակցությամբ, գործելու է հասարակական հիմունքներով՝ վարչական շրջանում առկա խնդիրների լուծման, անապահով ընտանիքների աջակցության, մշակութային և սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով։ «Նուբար սոցիալ-մշակութային» բարեգործական հիմնադրամի հիմնադիր տնօրենները` Շուշան Սարգսյանը և Ռոզա Թադևոսյանն են, բարեգործական ծրագրերի խորհրդատուն` Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը:

Անդրադառնալով բարեգործական հիմնադրամի ստեղծման նպատակներին ու հետագա գործունեությանը, Թելման Թադևոսյանը նշեց.

-Նշանակվելով Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար, էլ ավելի մոտիկից ծանոթացա իմ հարազատ Նուբարաշենի բնակիչների սոցիալական խնդիրներին, նրանց հուզող հարցերին: Հասկացա, որ միայն պետական ծրագրերով ու պետական միջոցներով հնարավոր չէ լուծել համայնքի առջև ծառացած բոլոր խնդիրները: Որ անհրաժեշտ է համակարգված աշխատանք, քանի որ միայն այդ դեպքում ավելի արդյունավետ կգործենք: Նախաձեռնեցինք ստեղծել հիմնադրամ, որի աշխատանքներին պատրաստակամություն հայտնեցին մասնակցել նաև իմ ընկերները: Այսուհետ նրանցից շատերը բարեգործակցության շրջանակներում կհամագործակցեն հիմնադրամի հետ:

Իմ ամենամեծ երազանքը եղել է այն, որ բարեգործական հիմնադրամի աշխատանքը սահմանափակվի ոչ թե սոցիալական խնդիրների լուծմամբ, այլև նպաստի Նուբարաշեն վարչական շրջանի մշակութային կյանքի բարելավմանը, կրթության և սպորտի ոլորտների զարգացմանը: Կարծում եմ, որ նուբարաշենցու հետ համատեղ ճանապարհ ունենք անցնելու և այս հիմնադրամը կօգնի ինձ էլ ավելի արդյունավետ աշխատելու:

Հ.Գ. Ի դեպ, Թադևոսյանների ընտանիքի համար բարեգործությունը միշտ էլ կենսակերպ է եղել: Տարիներ շարունակ նրանք սնունդով և նյութապես աջակցել են իրենց համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին, կիսել նրանց հոգսը:

Աղբյուրը` Blic.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2271 | 0 | 0
Facebook