Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինչպես գտնել գողացված բջջային հեռախոսը կամ հեռավորության վրա ջնջել տվյալները

Լևոն Զիրոյան
Հեղինակ`
Լևոն Զիրոյան
18:23, չորեքշաբթի, 10 ապրիլի, 2013 թ.
Ինչպես գտնել գողացված բջջային հեռախոսը կամ հեռավորության վրա ջնջել տվյալները
    
    
Այս նյութում կտեսնենք, թե ինչպես գտնել կորցրած կամ գողացված բջջային հեռախոսները, կամ կանխել ձեր անձնական տվյալների ուրիշի ձեռքերում հայտնվելը: Գոյություն ունի մի օգտակար ծրագիր, որը թույլ է տալիս հեռավորության վրա արգելափակել բջջային հեռախոսը, որոշել դրա գտնվելու վայրը, տեղեկացնել SIM քարտի փոփոխման մասին, իսկ ծայրահեղ դեպքում ջնջել անձնական տվյալները, որպեսզի դրանք չհայտնվեն օտար ձեռքերում: Նախևառաջ պետք է ներբեռնել F-Secure Anti-Theft ծրագիրըայստեղից` ընտրելով ձեր հեռախոսի մոդելը: Որից հետո այն տեղադրեք հեռախոսի մեջ և կատարեք որոշ պարզ կարգավորումներ (գաղտնաբառի ընտրում և այլն): Այժմ հեռախոսի կորստի դեպքում դուք կունենաք հետևյալ հնարավորությունները`

    
1. Արգելափակել հեռախոսը հետևյալ SMS-ի միջոցով` #lock# «your code»: your code-ի փոխարեն պետք է գրել կարգավորումների ժամանակ դրված կոդը: Այդ դեպքում հեռախոսը կարգելափակվի այնքան ժամանակ, մինչև դուք չգրեք ակտիվացման կոդը:
    
     2. Իմանալ հեռախոսի գտնվելու վայրի մասին հետևյալ SMS-ի միջոցով` #locate# «your code»
    
     3. SIM քարտի փոփոխման դեպքում հեռախոսը արգելափակվում է և ձեր կողմից սկզբնական կարգավորումների ժամանակ նշված համարին գալիս է ինֆորմացիա նոր SIM քարտի մասին: Այս ֆունկցիան աշխատում է ավտոմատ:
     4. Այն դեպքում, երբ բոլոր վերը նշվածները չեն օգնում և արդեն հեռախոսը վերադարձնելու հույս չկա, կարող եք ջնջել հեռախոսի ամբողջ ինֆորմացիան հետևյալ SMS-ով` #wipe# «your code»
    
    
     Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`
Սա էլ ծրագրի ուսուցողական վիդեոն
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
20006 | 5 | 0
Facebook