Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դպրոցական տաք սնունդ» Նուռնուսի դպրոցում

16:45, երկուշաբթի, 19 նոյեմբերի, 2018 թ.
«Դպրոցական տաք սնունդ» Նուռնուսի դպրոցում
     Բյուրեղավան համայնքի Նուռնուսի միջնակարգ դպրոցում նոյեմբերի 5-ից մեկնարկեց «Դպրոցական տաք սնունդ» ծրագիրը: 1-4-րդ տարրական դասարանների աշակերտներ՝ թվով 32 երեխա, ամեն օր օգտվում են ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրից: Դպրոցի տնօրեն Դավիթ Կարապետյանի հավաստմամբ երեխաները սիրով գալիս են խոհանոց և ճաշակում օրվա ուտեստները: Դպրոցի խոհանոցին հատկացված տարածքը ամբողջովին վերանորոգվել է սեփական միջոցներով, ձեռք է բերվել նոր գույք և սպասք: Դպրոցն ունեցել է ջրի խնդիր, և վերջերս համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի աջակցությամբ նոր ջրագծեր են անցկացվել և խոհանոցն այսօր ապահոված է նաև տաք ջրով: Խոհարարը դպրոցի ծնողներից է և աշխատում է կամավոր հիմունքներով:
     Դպրոցական սննդի ծրագիրը այն նախաձեռնություններից է, որն ունի ոչ միայն սոցիալական կարևորություն, այլ նաև դաստիարակչական լուրջ միջոցառում է, որը դպրոցական վաղ տարիքում ձևավորում է համակեցության շատ կարևոր կանոններ:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3405 | 0 | 0
Facebook