Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արտակ Գալստյանի /Վանոյի Արտակ մականունով/ և նրա հետևում կանգնած «պրոֆեիսոնակների» հերթական հերյուրանքները

Sergey Hovsepyan
Հեղինակ`
Sergey Hovsepyan
22:16, երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ.
Արտակ Գալստյանի /Վանոյի Արտակ մականունով/ և նրա հետևում կանգնած «պրոֆեիսոնակների» հերթական հերյուրանքները

02.11.2018թ. լույս տեսավ ՄԻՀՐԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ 1․000․000 ԱՄՆ ԴՈԼԱՐ ԿԱՇԱ՞ՌՔ Է ՏՎԵԼ ՀՔԾ ՆԱԽԿԻՆ ՊԵՏ ՎԱՀՐԱՄ ՇԱՀԻՆՅԱՆԻ՞Ն վերնագրով հերթական ակնհայտ սուտ վարկաբեկիչ Fake անվան տակ քողարկված հոդվածը: Համաձայն հոդվածագրի տեղեկատվությունը ստացել է հավաստի աղբյուրներից, որն արդեն իսկ անհեթեթ հայտարարություն է: Վանոյի Արտակը բաց չթողնելով հնարավորությունը վարպետորեն իր երևակայությամբ ու ստորությամբ ոգեշնչված կազմել և հրապարակել է նշված հոդվածը: Առաջին հերթին օգտագործելով մեր սիրելի վարչապետի այն հայտարարությունը, որ բացահայտվել է դարի կաշառքի գործը համաձայն, որի այն ստացել է ազգային ժողովի պատգամավորը: Վանոյի Արտակ կոչեցյալը սպասել է մի փոքր, որպեսզի մարդիկ մոռանան վարչապետի հայտարարության մանրամասները, որպեսզի կարողանա իր երևակայությանը հարմարեցնել փաստերը, որպեսզի իր հերյուրանքներն ավելի հավաստի ընկալվի ընթերցողի կողմից: Առաջին հերթին այդ չակերտավոր լրագրողը փորձել է վարկաբեկել պատգամավոր Միհրան Պողոսյանին մարդկանց ուշադրությունը կրկին սևեռելով հայտնի օֆշորային գործին: Նպատակ ունենալով կրկին վարկաբեկել պարկեշտ, բանիմաց պատգամավորին, ով մինչև վերջ համագործակցել է նախաքննական մարմնի հետ, որպեսզի վերականգնի իր անունն ու բարի համբավը, ինչպես նաև փորձ անելով ստվեր գցել պատգամավորի հասարակական և քաղաքական գործունեության վրա, բացի այդ նույն հոդվածով փորձել է վարկաբեկել նախկին ՀՔԾ ղեկավարին ով հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների եղել է նախկին իշխանությունների ժամանակ եզակի անկաշառ պաշտոնյաներից մեկը: Երրորդը վարկաբեկում է նույն ՀՔԾ քննիչներին ովքեր ծանրաբեռնված պայմաններում շարունակում են ծառայել ժողովրդին իրենց պրոֆեսիոնալ, անկաշառ և օբյեկտիվ աշխատանքով: Շարունակելով պայքարել կոռուպցիայի դեմ առաջնագծում: Հասկանալի, է որ որևէ աղբյուր չէր կարող գոյություն ունենալ, բացի իր ստոր և անձնական շահագրգռվածության մոլուցքից: Ցանկանում ենք նշել, որ Վանոյի Արտակի համար դարձել է մասնագիտություն գումարի դիմաց մարդկանց սևացնող, զրպարտող և իրականության հետ որևէ աղերս չունեցող անհեթեթ հոդվածներ հրապարակելը և կեղծ օգտատերերի հետևը քողարկվելը, որոնց համար սակայն վաղ թե ուշ պատասխան է տալու, քանզի իր, ինչպես նաև իր պատվիրատուների գործողությունները քրեորեն հետապնդելի են: Երկրորդը ցանկանում ենք նշել, որ վարչապետի կողմից արված հայտարարությունը մանրամասն լսելուց հետո պարզ է դառնում, որ պատգամավորն է ստացել դարի կաշառք, այլ ոչ, թե պատգամավորն է տվել, որպիսի բառախաղի վրա կառուցի վարկաբեկիչ հոդվածն, իրեն համարելով լրագրող, եթե կարելի է նման անձին համարել լրագրող: Նրանց նմանները չունեն ոչ բարոյականություն և ոչ էլ արժանապատվություն, ովքեր վարկաբեկում են լրագրողի մասնագիտությունը: Թողնում ենք ընթերցողին անձամբ վերլուծել այս ամենը և գալ ճշմարտացի եզրահանգումների:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4053 | 6 | 0
Facebook