«Կատարի՛ր ինքդ». Առողջության ստուգման 9 մեթոդ կանանց համար
Առողջության ստուգում․ Այս պարզ եղանակները կարող են գնահատել կնոջ առողջական վիճակը՝ հայտնաբերելով նույնիսկ ամենալուրջ հիվանդությունները, ինչպիսիք են՝ կրծքագեղձի քաղցկեղը և արյան ճնշման տատանումները: Ո՞րն է առողջ մնալու հայտնի մեթոդը: Տարիներ շարունակ բժիշկները պնդում են, որ բոլոր կանայք պետք է հաճախակի ստուգումներ անցնեն, որպեսզի հայտնաբերվեն բոլոր կասկածելի ախտանշանները: Բժշկի մոտ կանոնավոր այցելությունների հետ միասին ցանկալի է, որպեսզի կանայք առողջության ստուգման մեթոդները կիրառեն նաև տնային պայմաններում: Իրականում, առողջության ստուգման պարզ եղանակները կարող են գնահատել կնոջ առողջական վիճակը՝ հայտնաբերելով նույնիսկ ամենալուրջ հիվանդությունները, ինչպիսիք են՝ կրծքագեղձի քաղցկեղը և արյան ճնշման տատանումները: Ստորև ներկայացված արդյունավետ մեթոդները կօգնեն պարզել՝ արդյոք առողջական վիճակը կայուն է, թե օրգանիզմում լուրջ հիվանդություն է զարգանում: Կրծքագեղձի ինքնազննում: Կրծքի ինքնուրույն ստուգում պետք է կատարի յուրաքանչյուր կին, ընդ որում՝ կանոնավոր կերպով: Համապատասխան ստուգման համար հարկավոր է կանգնել հայելու դիմաց և նայել կրծքերին՝ հայտնաբերելու նույնիսկ ամենաանշան փոփոխությունը, այդ թվում՝ մաշկի թույլ կարմրությունը, չորությունը և քորը: Այնուհետև, պառկել մահճակալին, բարձրացնել աջ ձեռքը և ձախ ձեռքով շոշափել աջ կուրծքը: Նույնը կրկնել նաև ձախ կրծքի համար: Այսպես հնարավոր է հայտնաբերել ցանկացած գոյացություն: Լսողության ստուգում: Հաճախ լսողության հետ կապված խնդիրները դժվարությամբ են հայտնաբերվում, քանի որ աննկատ են: Ժամանակի ընթացքում այդ խնդիրները կարող են հանգեցնել լսողության մասնակի կորստի կամ ավելի ծայրահեղ հետևանքների: Տնային պայմաններում լսողությունը ստուգելու համար հարկավոր է սենյակում դնել ձեռքի ժամացույցը և ուշադիր լսել սլաքների ձայնը: Մի ձեռքով փակել ականջը և ժամացույցը մոտեցնել մյուս ականջին, այնուհետև, նույնը կրկնել նաև մյուս ականջի համար: Սրտի աշխատանքի ստուգում: Սիրտանոթային հիվանդությունները ռիսկային են կանանց համար: Սրտի աշխատանքը ստուգելու համար ձեռքի բթամատը դնել դաստակին և մեկ րոպե հաշվել անոթազարկը (պուլսը): Նորմալ պուլսը կես րոպեում 60-100 զարկն է: Բարձր կամ ցածր պուլսը վկայում է սրտի անկանոն աշխատանքի մասին, որը պետք չէ անուշադրության մատնել: Արյան ճնշման ստուգում: Հիպերտոնիայի ախտանշանների դեպքում, առաջին հերթին, հարկավոր է ձեռք բերել արյան ճնշումը չափող սարք: Արյան ճնշումը, սովորաբար, չափում են ամիսը մեկ անգամ: Հասուն մարդու զարկերակային ճնշման կատարյալ նորման համարվում է սնդիկի սյան 120/80մմ-ը: Միզուղիների բորբոքում: Եթե կնոջ մոտ առաջանում է միզարձակման ուժեղ ցանկություն, այրոց կամ արյունամիզություն, ապա պետք է անհապաղ մեզի ընդհանուր ստուգում անցկացնել, քանի որ այս ախտանշանները միզուղիների բորբոքման հնարավոր հետևանքներն են: Հղիության թեստ: Տնային պայմաններում հղիությունը ստուգող թեստերը շատ տարածված են և հեշտությամբ կարելի է ձեռք բերել: Այդ թեստերը ճշգրիտ են և ցույց են տալիս հորմոնալ մակարդակի բարձրացումը: Մաշկի ստուգում: Մաշկի վրա առաջացած գծերը, գունատությունը և գրգռված վիճակը մաշկային հիվանդությունների հետևանքներն են: Այս նշաններից որևէ մեկի առկայության դեպքում հարկավոր է մաշկաբանին այցելել: Քաշի ստուգում: Ավելորդ քաշը ճարպակալման, սիրտանոթային հիվանդությունների և շաքարախտի առաջացման գլխավոր պատճառն է համարվում: Ավելորդ կիլոգրամներ կուտակելու փոխարեն հարկավոր է երկու տարին մեկ ստուգել մարմնի զանգվածի ինդեքսը: ՄԻԱՎ վարակի ստուգում: ՄԻԱՎ-ի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է, որը հանգեցնում է ՁԻԱՀ-ի առաջացմանը: Տնային պայմաններում ՄԻԱՎ վարակի ստուգման համար օգտագործվում է անձի նույնականացման համարը: Էլեկտրոնային փոստով արյան նմուշն ուղարկվում է թեստավորման լաբորատորիա, իսկ նույնականացման համարի միջոցով գրանցվում արդյունքները: Եթե նույնիսկ ձեզ լավ եք զգում, մի՛ դադարեցրեք պարբերաբար ստուգումները, քանի որ այս մեթոդներին հետևելու շնորհիվ դուք կարող եք խուսափել առողջական լուրջ խնդիրներից: |