Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թուրք ազգայնականները դժգոհ են հայկական ապրանքները թուրքական վայրերի անուններով կոչելուց

19:40, երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ.
Թուրք ազգայնականները դժգոհ են հայկական ապրանքները թուրքական վայրերի անուններով կոչելուց
     Ստամբուլում հրատարակվող «Հայ թերթ» պարբերականի տեղեկությամբ՝ Թուրքիայում գործող «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միությունը բողոքել է հայկական ապրանքատեսակների վրա «Արարատ», «Անի», «Վան», «Աղթամար» և Արևմտյան Հայաստանի այլ վայրերի պատմական անվանումների գործածությունից:

Միության նախագահ Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ դրանք «թուրքական հողեր են», իսկ հայկական ապրանքները կամ բրենդները նման անուններով կոչելով՝ հայերն ապացուցում են, որ «աչք ունեն Թուրքիայի հողերի վրա»:

Նա քննադատել է թուրքական իշխանություններին՝ Վանի Աղթամար կղզում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի մատուցման համար նրանց կողմից թույլտվության տրամադրման համար՝ նշելով, որ դա այլևս ոչ թե կրոնական, այլ քաղաքական միտում ունեցող միջոցառում է, ինչի ապացույցն են Հայաստանի դրոշներով կղզի մտնել փորձող հայ զբոսաշրջիկները:

Թուրքիայում գործող միությունը հայտնի է Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերը հերքող արշավներով:
    
    
     https://www.shantnews.am

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2478 | 0 | 0
Facebook