Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Նոր Զելանդացին որսացել է 335 կիլոգրամանոց թունա ձուկ

11:01, շաբաթ, 10 մարտի, 2012 թ.
Նոր Զելանդացին որսացել է 335 կիլոգրամանոց թունա ձուկ
     Օրերս Նոր Զելանդիայի բնակիչ Նաթան Ադամսը, կարթով որսացել է հսկայական չափերի հասնող 335 կիլոգրամանոց թունա ձուկ: Ձկնորսական միության անդամը խոստովանել է, որ ձկնորսությամբ զբաղվելու ողջ ընթացքում երազել է հենց նման չափերի ձուկ որսալու մասին: Այս տարի Հունվար ամսին այլ ձկնորսներ Ճապոնիայում որսացել էին 269 կիլոգրամանոց ձուկ որը վաճառվել էր 500000 ֆունտով: Իսկ Նաթանը ընդհանրապես մտադիր չէ վաճառել իր ձուկը և պատրաստվում է նրանից խրթվիլակ պատրաստել: Նա պատճառաբանել է, որ եթե նա իր ձուկը վաճառի ապա մեկ ուրիշը կգնի, ձկից խրթվիլակ կպատրաստի, կտեղադրի իր պատերից մեկին և կասի, թե իբր ինքն է որսացել: Ի դեպ նշեմ, որ այսպիսի ծանրության և այդպիսի մեծ չափերի հասնող ձուկ դեռևս ոչ ոք չէր որսացել և այդ պատճառով այն գրանցվել է գինեսի ռեկորդների գրքում:
335 կիլոգրամանոց թունա ձուկը:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
12476 | 0 | 0
Facebook