Անկախություն, սա այն էր ինչի մասին դարերով երազում էր հայ ազգը, սա այն էր ինչի մասին փափագում էին մեր պապերը: Այսօր մենք ունենք այդ անկախությունը և
ուզում ենք, որ ամեն հայ վերջապես զգա ու գնահատի անկախության արժեքը:
Ցանկանում ենք ամեն հայի դեմքին տեսնել ժպիտ, այլ ոչ թե հոգս, ուզում ենք ամեն մի հայի աչքերը խնդան, այլ ոչ թե լինեն վշտով լեցուն: Եվ երազում ենք հային տեսնել ծաղկող, սերունդ տվող: Եվ թո՛ղ բոլորն իմանան, որ Հայաստանը ու հայը կան՝ աճում են, ապրում, ծաղկում, բարգավաճում ու արարում:
Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ իմ մա՛յր Հայաստան…
Արփի Գրիգորյան