Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կարեն Թումանյան "Ռ-ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅՈՒՄ", Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՏՌԵՑ Լ. ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ "ԴԻՄԱԿԸ"

01:31, երկուշաբթի, 08 ապրիլի, 2013 թ.
Կարեն Թումանյան "Ռ-ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅՈՒՄ", Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՏՌԵՑ Լ. ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ "ԴԻՄԱԿԸ"

Կարեն Թումանյան

"Ռ-ԷՎՈԼՅՈՒՑԻԱՅՈՒՄ", Ա. ԶՈՒՐԱԲՅԱՆԸ ՊԱՏՌԵՑ Լ. ՏԵՐ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ "ԴԻՄԱԿԸ"

Երբ Տեր-Պետրոսյանին քննադատողի դերում է մի մարդ, առանց որի " կուսակցական ակտիվ անցյալի" գրեթե ամբողջական չէ ՀՀՇ-ի պատմությունը, դա արդեն ինտրիգ է առաջացնում: Արարատ Զուրաբյան` ՀՀՇ-ի լեգենդերից ամենա աչքի ընկնող ֆիգուրներից մեկը, մարդ, որը "Վանո Սիրադեղյան" անձի հանդեպ իր անդավաճանությամբ և հավատարմությամբ հարգանք էր առաջացնում նույնիսկ իր ոխերիմ թշնամիների մոտ: Նախապես ասեմ, որ այս հոդվածը այլ նպատակ է հետապնում, քան Զուրաբյանի նկարագիրը վերլուծելը, սակայն երկու բառով չանդրադառնալ այս ոչ օրդինար քաղաքական գործչին սխալ կլիներ: Եվ այսպես այս կիրակի Ռ-էվոլյուցիա հեղինակային հաղորդաշարի ժամանակ Զուրաբյանը իր հարզազրույցը սկսեց հետևյալ բառերով` -" Այն, ինչ, որ չհաջողվեց 1998-ին Ռոբերտ Քոչարյանին, իրագործում է այսօր Լևոն Տեր-Պետրոսյանը, այսինքն կարող ենք արձանագրել, որ ՀՀՇ-ն փակել չհաջողվեց Քոչարյանին, բայց հաջողվեց Լևոն Տեր-Պետրոսյանին…:

Ինձ թվում է Արարատ Զուրաբյանի այս "անկեղծությունից" հետո նույնիսկ Տեր-Պետրոսյանի ֆանատները մի պահ կլռեն, քանզի այդ բառերը հնչյում էր, ոչ, թե, որևէ հանրապետականի, կամ դաշնակցականի շուրթերից, այլ ժամանակին ՀՀՇ-ի կառկառուն նախագահ Արարատ Զուրաբյանից…: Այստեղ Տեր-Պետրոսյանի պաշտպանների վիճակը վատանում է նաև նրանով, որ նրանք այս պարագայում չեն կարող ասել, իրենց տիպիկ արտահայտությունը` -"հա հետո, ինչ, դավաճան է էլի մի բան ասել է’’: Չեն կարող ասել, քանզի այդ դեպքում Արարատ Զուրաբյանին դավաճանի տեղ դնողը ինքը կհայտնվի հիմար և ծիծաղելի դրության մեջ, քանզի գրեթե բոլոր մեղքերի մեջ կարելի է Արարատ Զուրաբյանին մեղադրել, բացի դավաճանությունից:

P.S Իսկ մեզ էլ հարգելի ընթերցող մնում է ժպտալ և մտորել, թե, ինչպես կարող եինք ժամանակին հավատալ Լևոն Տեր-Պետրոսյանի բոլոր ընդվզումներին….:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7698 | 1 | 0
Facebook