ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ» ԴԱ ՄԻՖ ՉԷ, ԱՅԼ ՑԱՎԱԼԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Կարեն Թումանյան ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ» ԴԱ ՄԻՖ ՉԷ, ԱՅԼ ՑԱՎԱԼԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Հարգելի ընթերցող ճիշտն ասած ես փորձում եմ բավականին ակտիվ լինել, երբ խոսքը վերաբերվում է քաղաքական հարթությանը, բայց այնումենայնիվ կան բաներ, որոնք իմ գլխում ոչ մի կերպ չի տեղավորվում: Երբ ես իմ լրագրողական գործունեության հետ կապված հաճախ շփվում եմ տարբեր կուսակցությունների շարքային անդամների հետ իմ մոտ, որպես կանոն ոչ մի հարց չի ծագում, քանզի այդ մարդիկ ներգրավված լինելով կուսակցական խաղերի ստորին էշելոնում ոչ մի քայլ ինքնուրույն չեն կարող անել և բնականաբար նրանք չունեն ոչ մի արտառոց ախորժակ, ոչ էլ, ինչ որ արագ իրականացվող ակնկալիք: Այս մարդիկ, ինչպես ամենուր այլ բնագավառներում, չարքաշ իրենց կուսակցական բեռն են տանում, մտածելով, որ մի օր էլ իրենց ժամանակը կգա: Այլ է պատկերը միջին և վերին էշելոններում. Չգիտես, թե, ինչու, հիմնականում, երբ շարքային կուսակցականը սկսում է կայանալ նա անմիջապես կորցնում է իր աչալրջությունը, /բացառությամբ մի քանի կուսակացական նվիրյալների/ հիմնականում նրանք սկսում են տառապել մեծամտությամբ և իներտությամբ: Ամեն նորը նրանց համար դառնում է անընդունելի, քանզի նրանք լավ գիտակցում են, որ այդ նորը կարող է իրենց համար բերել նոր փորձություն, որտեղ նրանք չեն փայլի: Եվ այսպես գալիս է մի պահ, երբ նրանք վերածվում են յուրահատուկ արգելակի: Շարքայինի յուրաքանչյուր ընդվզում նրանց մոտ հեգնանքի է առաջացնում: Սովորական պարանոյիկին բնորոշ կեցվածքով նրանք սկսում են հեռու մնալ յուրաքանչյուր նորամուծությունից: Հիմնականում անկախ իրենցից, հենց նրանք են դառնում տվյալ կուսակցության անհաջողությունների ջատագովը: Բայց ամենահետաքրքիրը նա է, որ նրանք շարունակում են պասիվ մնալով չկորցնել իրենց դիրքերը, քանզի լավը, որ նրանք արել են անցյալում անընդհատ ֆետիշացնում են: Այս հոդվածս կարդացողներից շատերի մոտ հարց կառաջանա` սա, ինչ թեմա է, որ դու խորանում ես, չէ, որ տրամաբանական է, երբ մարդը փորձում է պահել իր դիրքերը: Սակայն այսպես մտածողները չարաչար սխալվում են, քանզի հենց այստեղից է սկսվում մեր հասարակության իներտությունը: Եվ եկեք չմոռանանք, որ այսօր ամբողջ ազգի մեծ մասը ներգրավված է տարբեր կուսակացական ստորին և այլ էշելոններում: Հենց տարբեր ֆորմատի/ թե ընդդիմադիր, թե իշխանական/ կուսակցություններում է ծնվում այն մարտավարությունը, որը վաղը պետք է օգուտ բերի մեր երկրին: Չէ, որ այսօրվա այդ վերոհիշյալ իներտները վաղը քաղաքական զարգացումների արդյունքում դառնալու են երկրի պետական երևելի այրերից մեկը: Հ.Գ. Ով կբացատրի, ինչպես կարելի է ոչինչ չանել տվյալ քաղաքական ուժի համար, այլ ընդհակառակը իր իներտությամբ և պասիվությամբ արգելակել նրա առաջընթացը, բայց չհրաժարվել քաղաքական ուժին բաժին ընկած արտոնություններից: Վերջիվերջո ով կբացատրի, թե, ինչպիսի անվանում կարելի է տալ այն քաղաքական գործիչներին, ովքեր, հիմնականում շիզոֆրենիկներին բնորոշ, 180 աստիճան միանգամից փոխվելու ունակությամբ մանևրում են քաղաքական հարթության մեջ և դրանով, իսկ շեղում, այս տանջված ժողովրդին ևս մեկ անգամ: Օրինակ ով կասի, թե, ինչպես է մեր որոշ պատգամավորներին հաջողվում ԱԺ-ը նիստերի ժամանակ չմասնակցելով ոչ մի քննարկումներին, բայց այնումենայնիվ լինել հարգալից պատգամավորի դերում: Հ.Գ.Լավ վերջիվերջո մեկը կարող է ասել, թե, ինչ սկզբունքներով են շարժվում մեր մոտ քաղաքական գործիչների մեծ մասը: Ով կարող է ասել, ինչու որոշ քաղաքական գործիչներին բնորոշ է մեկ մի բան քարոզել, մեկ այլ…: Մեկ ցույց տալ, որ իրենք տվյալ գաղափարախոսության համար պատրաստ են անցնել նույնիսկ դժոխքի դարբասներով, մեկ էլ ընդունել այնպիսի կերպար, որ իրենք այնքան հեռու են կանգնած այդ գաղափարախոսությունից…: Իրոք անհասկանալի է դառնում` · Թե, ինչպես է որոշ քաղաքական գործիչներին հաջողվում հետևողական չլինել սեփական մտքերին, սեփական գաղափարներին, սեփական գործելաոճին, բայց այնումենայնիվ լինել հաջոողակ քաղաքական դաշտում: · Ինչպես են նրանք կարողանում մի կարճ ժամանակահատվածում այնպես կերպարանափոխվել, որ հասարակ ժողովրդին թվա, որ այդպես էլ պետք է լիներ և իրենք ամեն, ինչ անում են շատ ճիշտ: · Ինչպես կարելի է ոչինչ չանել, բայց մնալ քաղաքական ալիքի վրա: · Ինչպես է ոմանց հաջողվում լինել արատավորված հասարակության մեջ, բայց այնումենայնիվ պահպանել սեփական դիրքերը: |