Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մեկնարկում է ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագիրը

Լևոն Զիրոյան
Հեղինակ`
Լևոն Զիրոյան
02:37, շաբաթ, 06 ապրիլի, 2013 թ.
Մեկնարկում է ուսանողական վարկերի սուբսիդավորման ծրագիրը
     Հայաստանի Հանրապետությունում մեկնարկում է ուսանողական վարկերի ու վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը:

Ծրագրից կարող են օգտվել պետական կամ պետական հավատարմագրություն ունեցող բարձրագույն ուսումնական հաստատությունների` վճարովի համակարգի բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերով ուսումնառող ՀՀ քաղաքացի հանդիսացող ուսանողները:

Յուրաքանչյուր ուսանողի առավելագույնը կտրամադրվի 1.8 մլն դրամ, առավելագույնը 4 անընդմեջ մասնաբաժնով, ընդ որում` յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը ոչ ավել, քան 450 հազար ՀՀ դրամ` կախված ուսման վարձավճարի չափից:

Վարկերը կտրամադրվեն 10 տարի մարման ժամկետով` սահմանելով արտոնյալ ժամկետ ուսումնառության ընթացքում առավելագույնը 4 տարվա համար (կմարվեն միայն տոկոսագումարները):

Վարկերը կտրամադրվեն 12 տոկոս տարեկան դրույքաչափով: Պետության կողմից սուբսիդավորվելու է 2 տոկոսային կետը: Մեկ ուսումնական տարվա արդյունքում գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար պետության կողմից սուբսիդավորվելու է տոկոսադրույքի 3 տոկոսային կետին համարժեք մասը:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3158 | 0 | 0
Facebook