Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ինքնակրթության կարևորությունը

Նարեկ
Հեղինակ`
Նարեկ
23:36, հինգշաբթի, 19 հուլիսի, 2018 թ.
Ինքնակրթության կարևորությունը

Սեփական կրթության (ինքնկարթություն) համար պատասխանատվություն կրելը և գիտելիքներ ձեռք բերելու գործընթացը հիանալի գաղափար է:
    
     Ուսումնական հաստատություններում մեզ օգնում են հասկանալ՝ ինչ ենք ուզում և ուր ենք գնում: Սակայն բազմակողմանի զարգանալու և մասնագիտության մեջ հմտանալու համար միայն այդքանը բավարար չէ:
    
    

Աշխատանքի բնույթը շարունակվում է փոխվել արագացված տեմպերով: Տեխնոլոգիաների փոփոխության արդյունքում աշխատանքն ավելի ու ավելի է փոփոխվում:
    
     Որոշ տեխնոլոգիաների փոխարինում են նորերը, որոնք կարող են նույնիսկ ինքնուրույն կառավարվել: Այսպիսով՝ աշխատատեղերի քանակը նվազում է, և աշխատանք են ունենում միայն նրանք, ովքեր մասնագիտական որակավորում ունեն:
     Մասնագիտությանը լիարժեք տիրապետելու և հմտություններ ձեռք բերելու համար միայն բարձրագույն կրթությունը բավարար չէ:


    

Ինքնակրթությունը միշտ կարևոր է եղել, բայց այժմյան հասարակության մեջ ինքնակրթության դերը ոչ թե կարևոր, այլ վճռական է:
     Եթե դուք չեք կարողանում ինքնակրթությունն օգտագործել որպես աշխատանք գտնելու միջոց, ապա փորձեք ինքնակրթության միջոցով նոր աշխատանք ստեղծել:
    
    


    

Ինքնակրթությունը սեփական նախաձեռնությամբ գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու գործընթացն է, որի համար հարկավոր են հետևյալ պայմանները.
    
    

Կրթությունը չպետք է ավարտվի համալսարանն ավարտելուց հետո: Այս դինամիկ և մրցունակ տնտեսության մեջ լրացուցիչ ուսուցումն արդյունավետ ազդեցություն կունենա ձեր կարիերայի համար:
    
     Ինքնակրթությունը թույլ է տալիս զարգանալ և դիմանալ բոլոր մարտահրավերներին:

Դպրոցում հնարավոր չէ ամեն բան սովորել: Մարդն ի վիճակի չէ ամեն ինչ սովորել և տիրապետել բոլոր հմտություններին: Սա երբեմն հիասթափեցնում է, սակայն հիշեք, որ ոչինչ չի կարող ազդել ձեր ներուժի վրա:
    
    

Դուք կարող եք սովորել: Յուրաքանչյուր ոք համառության և մեծ ջանքերի շնորհիվ կարող է սովորել և տիրապետել նոր թեմայի:

Դուք չեք կարող միայնակ ինքնակրթությամբ զբաղվել: Շատ մարդիկ հուսահատվում են, որ չեն կարողանում նոր գիտելիքներ ստանալ, քանի որ ոչ ոք իրենց չի աջակցում:
    
     Բարեբախտաբար, վիճակն այնքան էլ ծայրահեղ չէ, քանի որ այն, ինչ հետաքրքրում է ձեզ, կարող է հետաքրքրել նաև մյուսներին:
     Տեխնոլոգիաների ժամանակաշրջանում համացանցի միջոցով կարող եք գտնել մարդկանց, որոնց հետ կքննարկեք ձեզ հետաքրքրող թեմաները:
    
    

Ինքնակրթությունն անվճար է: Հանրային գրադարանները մարդկանց սովորելու մեծ հնարավորություն են տալիս:
     Նրանք, ովքեր խուսափում են կրթության համար գումարներ ծախսել, համացանցի և գրքերի միջոցով իրենց սիրելի առարկայի վերաբերյալ կարող են տեղեկատվություն ստանալ:
    
     Բացի այդ, ցանկության դեպքում հնարավոր է թեմայի վերաբերյալ տպագիր կամ առցանց նյութ ձեռք բերել և հանգստյան օրերին ընթերցել:
    
    


    

Գաղտնիք չէ, որ ինքնակրթությունը մեծ պատասխանատվություն և կենտրոնացում է պահանջում: Ինքնակրթությունը կարևոր է, քանի որ օգնում է նոր հնարավորություններ բացահայտել:
     Այդ հնարավորությունները տեսնելու և դրանցից օգտվելու համար պետք է շարունակել ինքնակրթվել:
    
     Ինքնակրթությունը բավարարվածության և սեփական կարողությունները գնահատելու զգացում է պարգևում:

Աղբյուրը` Jobs.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4671 | 0 | 0
Facebook