Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Գլուխդ կջարդեմ». Գևորգ եպիսկոպոս Սարոյանի սպառնալիքը հավատացյալին

Ազատ Խոսք
Մամուլի խոսնակ`
Ազատ Խոսք
01:13, երկուշաբթի, 16 հուլիսի, 2018 թ.
«Գլուխդ կջարդեմ». Գևորգ եպիսկոպոս Սարոյանի սպառնալիքը հավատացյալին

2018 թ. հուլիսի 7-ի առավոտյան մի խումբ եկեղեցականներ՝ Գևորգ եպս. Սարոյանի, Հովնան եպս. Հակոբյանի, Շահե ծ. վրդ. Անանյանի, Ասողիկ քհն. Կարապետյանի, Համբարձում քհն. Դանիելյանի մասնակցությամբ, սադրեցին Մայր Տաճարի բակում հավաքված և խաղաղ ցույց կազմակերպած հայտնի նախաձեռնության անդամներին՝ սկսելով քաշքշուկ, հարձակում, ծեծկռտուք և միաժամանակ ցուցաբերելով անհանդուրժողականություն, եկեղեցականին անհարիր վարքագիծ և ագրեսիվ պահվածք:

«Հոգևոր» կրթական հաստատությունների՝ ճեմարանների վերատեսուչ Գևորգ եպս. Սարոյանը նույնիսկ սպառնաց հավատացյալներից մեկի գլուխը ջարդել, հավաքված Հայ եկեղեցու զավակներին անվանեց թուրքեր: Իր հիստերիկ շարժումներով Գևորգ եպիսկոպոսից չզիջեց Մայր Աթոռի թանգարանների և ձեռագրատան տնօրեն Ասողիկ քհն. Կարապետյանը, ով ձեռքը երկարեց և կոտրեց երիտասարդներից մեկի բռնած խոսափողը:

Ահա այսպիսի «սրբազան» ավազակաորջի է վերածվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ իրենց ավազակապետ Գարեգին Բ Ներսիսյանի գլխավորությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
11480 | 0 | 0
Facebook