Ամառային- 2018-ը մեկնարկեց: 18 տարին բոլորած հազարավոր երիտասարդներ մեկնում են Հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու: ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տարբեր տրամադրություններ են: Ծնողները հուզված են: Ու դա բնական է: Նրանց հետաքրքրում է, թե իրենց որդին որ տարածաշրջանում կանցկացնi ծառայությունը: Բայց հուզվածության հետ մեկտեղ բոլորն էլ հպարտ են, որ զինվոր են ծնել-մեծացրել: «Թող գնան՝ ծառայեն հայրենիքին: Միայն մի բան ենք խնդրում Աստծուց. թող խաղաղություն լինի Հայաստանի սահմաններին եւ աշխարհում», – ասում են նրանք: Առավել քան մարտական են տրամադրված զինակոչիկները:
Aravot.am-ը կենտրոնական հավաքակայանում զրուցեց Հոկտեմբեր գյուղից Կարապետ Մինասյանի հետ: – Գնում ես ծառայելու: Որեւէ մտավախություն չունե՞ս: – Ի՞նչ մտավախություն, Պատրաստվել եմ եւ մեկնում եմ իմ պարտականությունը կատարելու: -
Իսկ ինչո՞ւ հատկապես Թալիշ: -Ապրիլյան պատերազմի ժամանակ ավագ եղբայրս՝ Մհեր Մինասյանն է իր մարտական ընկերների հետ եղել այնտեղ: Երեւի ինքն ինչ-որ բան կիսատ թողած կլինի: Ուզում եմ շարունակել
Թող սահմանից այն կողմ կանգնածները վախենան: Մենք հայ ենք ու գնում ենք մեր հողը պաշտպանելու: Ինչը մերն է, մերն էլ մնալու է: Մենք միասնական ենք: Իսկ երբ միասնական ենք, միշտ հաղթել ենք: -Նախընտրելի տարածաշրջան կամ զորամաս կա՞, որտեղ կուզենայիր
հայտնվել:
-Կուզենայի ծառայել Թալիշում:
-Իսկ ինչո՞ւ հատկապես Թալիշ: -Ապրիլյան պատերազմի ժամանակ ավագ եղբայրս՝ Մհեր Մինասյանն է իր մարտական ընկերների հետ եղել այնտեղ: Երեւի ինքն ինչ-որ բան կիսատ թողած կլինի: Ուզում եմ շարունակել:
:
Աղբյուրը՝ https://www.aravot.am/2018/07/02/968118/