Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ի՞նչպես դառնալ հարուստ, 10 բան որ պետք է իմանալ

Լևոն Զիրոյան
Հեղինակ`
Լևոն Զիրոյան
17:59, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
Ի՞նչպես դառնալ հարուստ, 10 բան որ պետք է իմանալ


     1. Հաջողության համար լավագույն ժամանակը:
     Հաջողակ դառնալու և հարստանալու ավելի լավ ժամանակ չի կարող լինել, քան հենց հիմա: Այն թե ոնց եք դուք ապրում այսօր, որոշում է թե ինչպիսին եք լինելու ապագայում:

2. Հեռատես եղեք:
     Երբ որ ինչ-որ բան եք գնում, միշտ փորձեք հասկանալ դրա հետևանքները: Այսինքն ոչ միայն մտածեք թե ինչքան կծախսեք այժմ, այլ թե ինչքան միջոցներ կպահանջվի հետագայում (ոչ միայն գումարի տեսակետից, այլև ուժերի, ժամանակի …):

3. Կայունություն:
     Շատ մարդկանց տրամադրվածությունը փողի նկատմամբ շատ հաճախ խիստ փոփոխական է լինում: Չափից շատ են սիրում, երբ կարողանում են դրանցով գնումներ կատարել և դրանից հաճույք ստանալ: Չափից շատ են ատում, երբ զգում են դրանց պակասն ու իրենց կյանքի կախվածությունը դրանցից: Վերջին դեպքում պարտքով գումար, կամ վարկ են վերցնում: Խուսափեք զգացմունքների հիման վրա գնումներ կատրելուց, և վարկային քարտերից:

4. Սխալ մոտեցում:
     Մարդկանց մեծ մասը փողն ընդունում են որպես արժեք: Բայց այդպես չպետք է լինի: Գումարն ընդհամենը թղթեր է: Եթե դուք նպատակ դնեք ասենք` «ուզում եմ միլիոնատեր լինել» , և հետևեք հենց այդ մտքին, ապա դուք 100.000
     էլ չեք ունենա: Մինչդեռ եթե նպատակներ դնեք, որոնք իրականությանը համապատասխանում են և հստակ քայլերով կամաց-կամաց իրականացնեք դրանք, ապա դուք լավ կհարստանաք:

5.Փողն ընդդեմ արժեքի:
     Այնպիսի արժեք ստեղծեք, որը պետք է մնացածին, և այն ձեզ համար գումար կստեղծի: Շատ մարդիկ ովքեր վիճակախաղով մեծ գումարներ են շահել, շուտ էլ կորցրել են դրանք, որովհետև դրանցով արժեք չեն ստեղծել:

6. Թե ինչպես պետք չէ մտածել:
     Եթե ձեր շրջապատը բացասականորեն է վերաբերվում փողին, ասում է որ դա չարիք է, և որ հարստությունը մարդուն վատն է սարքում, այդ դեպքում ենթագիտակցորեն դուք տրամադրվում եք ընդդեմ հարստանալուն: Այդ մոտեցումը փոխել է պետք:

7. Գնումների գնահատումը:
     Վատ սովորություններից մեկըն այն է, որ մենք երբեք չենք մտածում թե իրականում ինչքան ենք ծախսում գնումների ժամանակ: Չգիտենք թե քանի ժամ է դա խլում աշխատանքից, ինչքան էներգիա և ուժեր ենք ծախսում: Սովորեք գնումներին գնահատական տալ, մինչև դրանք կատարելը:

8. Գումարի օգտագործումը գումար արժե:
     Մեր կատարած վճարումների համար հաճախ հանձնավճար են վերցնում: Շատերն ուշադրություն չեն դարցնում դրան, բայց դա էլ քիչ գումար չէ: Ասենք դուք պատրա՞ստ եք ձեր աշխատանքային օրվա մի մասն անտեղի վատնել, ուրիշի բանկոմատից օգտվելու համար:

9. Ունևոր մարդիկ իրենց հարստությունը գումարի տեսքով չեն պահում:
     Հարուստ մարդիկ ունեն ակտիվներ, աղքատները վարկեր, պարտքեր և պարտավորություններ: Պետք է կարողությունը ակտիվներում պահպանել, որ այն փրկվի ինֆլյացիայից:

10. Ուսուցման մասին:
     Գիտելիքները – դա ամենաարժեքավոր ակտիվն է: Նոր հմտություններ ձեռք բերելով, դուք կարող եք ավելի շատ գումար վաստակել: Գիտելիքները ամեն ոլորտում էլ պետք կգան:
    
     Հավանեցի՞ր` տեղեկացրու ընկերներիդ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
16281 | 2 | 0
Facebook