Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ովքե՞ր են Էմոները

03:45, ուրբաթ, 05 ապրիլի, 2013 թ.
Ովքե՞ր են Էմոները
     Էմոները երիտասարդական էմո-ենթամշակույթի ներկայացուցիչներն են, որենք առաջացել է համանուն երաժշտական ոճի երկրպագուների բանակի հիման վրա, նրանց անվանում են էմո-կիդեր (emo + անգլ. kid` երեխա): Զգացմունքների արտահայտումը էմո-կիդերի (emokids` նրանք, ովքեր իրենց դասում են էմո-ենթամշակույթին) գլխավոր կանոնն է: Նրանց առանձնացնում է ինքնաարտահայտումը, անարդարությանըդիմադրելը, առանձնահատուկ, զգայուն աշխարհընկալումը: Հաճախ էմո-կիդը խոցելի ու դեպրեսիվ է: Էմո-ենթամշակույթի հակառակորդները կարծում են, որ այն արմատավորում է դեպրեսիա և քարոզում ինքնասպանություն: Էմո-կիդեր կան նաև Հայաստանում: Ինքս մի քանի անգամ խոսել եմ նրանցից շատերի հետ: Առաջին հայացքից նրանք տարօրինակ են թվում, բայց սվորական մարդիք են արտասովոր ցանկություններով: Հայաստանում այս երևույթը ավելի թյուր տարածում է գտել և շատերը հաճախ ուղակի ոճափոխություն են ուզում անել և ընտրում են Էմոների ոճը, իրենց էլ անվանելով Էմո` չհասկանալով այդ բառի իմաստը:
     Առաջին անգամ այս տերմինն օգտագործվել է 1985 թվականին: Կատակով այդպես անվանում էին երաժշտական խմբերին, որոնք սկսեցին նվագել տարօրինակ երաժշտություն՝ վոկալային տարրերով պանկ: Հենց այդ ժամանակ ի հայտ եկան էմոների գլխավոր հատկանիշները` դյուրազգացությունը և լիրիկան: 1990ական թվականներին, էմոերի ոճը տարածվեց ամբողջ աշխարհով, անկախ նրանից՝ հետևողներն այդ երաժշտության հանդեպ սեր ունե՞ն, թե ոչ: Իսկ 2000 թվականին այն դարձավ ենթամշակութային երևույթ: Էմո երեխաները նախընտրում են յուրահատուկ ոճ: Նրանք հագնում են սև գույնի հագուստ` վարդագույնի, մանուշակագույնի կամ այլ վառ գույնի զուգակցությամբ: Կրում են տարբեր տեսակի թևկապեր, գոտիների վրա՝ արծաթագույն նախշեր, նրանց ձեռնոցների մատնածայրերը կտրված են, իսկ պայուսակը զարդարված է կրծքանշաններով: Էմոների մազերը փակում են մի աչքը` հիմնականում ձախը: Կարելի է տեսնել նեղ ջինսով էմո տղաների: Հակաէմոները նրանց երբեմն բնորոշում են որպես էմո աղջիկ` պարզաբանելով, որ տղաները ոչնչով չեն տարբերվում աղջիկներից՝ նույն սանրվածքը, հագուստի գույները, բնավորությունը: Քանի որ խոսեցինք բնավորությունից՝ նշենք, որ այն բնորոշվում է էմոների հագուստով. վառ գույնը՝ սևի մեջ. մի կողմից՝ մութ ու մռայլ աշխարհը, մյուս կողմից` սերը, ռոմանտիկան: Բնավորության այս գիծը շատերին զայրացնում է, և նրանք հաճախ են ծեծում ու ծաղրում էմոներին, սակայն դա ձեռնտու է իրենց. ինչքան դաժան լինի աշխարհը՝ այնքան գրավիչ կլինի թունելի լույսը: Նույն աշխարհն էլ նրանց ստիպում է կտրել իրենց երակները և դիմել ինքնասպանության: Հիմնականում դա անում են սիրելի էակների հետ: Իսկ Ռուսաստանում շատ ավելի լրջորեն են տրամադրված 2008 թվականի հունիսին Ռուսաստանի Դաշնության խորհրդարանական լսումներում քննարկվել է, «Պետական քաղաքականությունը երեխաների հոգևոր-բարոյական դաստիարակման շուրջ» օրինագիծը: Նրանում նշվում էր, որ էմոյական մշակույթի, բացասական գաղափարախոսությունը երիտասարդներին անջատում է հասարակությունից և նույնիսկ ստիպում ինքնասպանություն կատարել, և այդ իմաստով առավել անպաշտպան են աղջիկները: , Իհարկե կան դեռահաս էմոներ, որոնք պարզապես երաժշտություն են լսում: Բայց մեր գործողությունները նրանց դեմ չեն, այլ մյուսների, ովքեր իրենց վնաս են պատճառում` դիմելով ինքնասպանության և խրախուսում են այսպիսի գործողությունները, — մամուլին տեղեկացրել է օրինագծի հեղինակակից Իգոր Պոնկին: Հասկանալի չէ` նա ինչպե՞ս է պատժելու ինքնասպաններին, բայց իր գործողություններում վճռական է: Փետրրվարի 19-ին, Риа новости-ին տված հարցազրույցում երիտասարդական ենթամշակույթների ուսումնասիրությամբ զբաղվող, սոցիոլոգիական Ելենա Օմելչենկոն ասել է, որ չի կարելի նույն շարքին դասել էմոներին, գոթերին ու սկինհեդներին, ինչպես դա արվում է հիշյալ օրինագծում: Օմելչենկոյի կարծիքով այն եզրակացությունը, թե ենթամշակույթները վնասակար են, հիմնված է ոչ թե գիտության, այլ կարծրատիպերի վրա: Ըստ նրա՝ մեծ տարբերություններ կան նշված մշակութային խմբերի միջև, տեղին չէ նույնիսկ, սկինհեդե բառն օգտագործելը, քանի որ կա սկինհեդների ավելի քան 10 տեսակ, և ոչ բոլորը նացիստական հայացքներ ունեն: , Օրինագիծը դեռևս ընդունված չէ, սակայն մի քանի քաղաքներում սկսել են էմոներ և գոթեր, որսալե, որը բողոքի ալիք է առաջացրել: Այս բոլոր քայլերը կհանգեցնեն ճնշումների ու խռովությունների, — նշում է Օմելչենկոն: Նրա հետ համաձայն է Ուլյանովսկի, Ծնողական ժողովի հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Կոնստանտին Դոլինին, ով գտնում է, որ պետք է գործել ոչ թե արգելքնեով, այլ համոզմունքներով: Երբ իմ դուստրը հայտարարեց, որ իրեն պիրսինգ է անելու, ես պատասխանեցի` լա՛վ, այդ դեպքում ես էլ ինձ պիրսինգ կանեմ: Մի քանի օր համոզելուց հետո այդ հարցը վերացավ: Իսկ էմոները դուրս են գալիս փողոցներ` բողոքելու գործադրվող պատժամիջոցների դեմ: Օրենքը չի արգելում արտահայտել մեր հույզերը, — ասում են նրանք ու ավելացնում, — եթե ցանկանում ենք ինչ-որ բանով մեզ ծակել կամ լսել էմոցիոնալ երգեր, դա մեր գործն է, մեր իրավունքը, մեր անձնական կյանքը, և ոչ ոք չի կարող այն փոխել:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
10032 | 5 | 0
Facebook