Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Հոդվածներ

Հարցազրույց Տաղանդավոր Լյուսի Հովհաննիսյանի Հետ

17:34, երկուշաբթի, 18 հունիսի, 2018 թ.
Հարցազրույց Տաղանդավոր Լյուսի Հովհաննիսյանի Հետ

Այսօր Եղեգնաձորի «Գիտելիք» համալսարանում տեղի ունեցավ վիտրաժային աշխատանքների և զգեստների ցուցադրություն: Ինչպես նաև «Palazzo di Lusso- Շքեղության պալատ» նորաբաց բրենդի բացումը:
    
     _Նորաձև լինելը ինքնին արվեստ է, իսկ այդ արվեստին հասնելու համար մեզ կոգնեն մեր դիզայներները:
     Այս խոսքերով սկսվեց «Palazzo di Lusso» բրենդի բացումը:

Ցուցադրությունից հետո հարցազրույց ունեցա սրահում ցուցադրված վիտրաժների հեղինակ և զգեստների մոդելավորող Լյուսի Հովհաննիսյանի հետ:
    
    

-Ես Լյուսի Հովհաննիսյանն եմ: Նախ և առաջ ուզում եմ ասել, որ ես մասնագիտությամբ դիզայներ եմ, իմ մասնագիտությամբ աշխատել եմ Տերյան մշակույթային կենտրոնում, ունեցել եմ նաև դիզայներական խանութ: Հետո, լսելով հարազատ մարդու խորհուրդը, գնացի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ և սկսեցի հաճախել վիտրաժի (ապակենկար) դասընթացների: Ինքս էլ չէի պատկերացնում, որ այդքան կսիրեմ վիտրաժային արվեստը: Սովորելուց հետո սկսեցի ամբողջ օրը նկարել, ստեղծել նորանոր վիտրաժներ: Եվ ես դա անում եմ մեծ հաճույքով, այն դարձել է ինձ համար ոչ թե մասնագիտություն, այլ ապրելակերպ, չեմ պատկերացնում իմ կյանքը առանց դրա:
    
    

_Ե՞րբ բացվեց Ձեր խումբը, ինչպե՞ս սկսեցիք սովորեցնել վիտրաժային արվեստը երիտասարդներին:

-Անկեղծ ասած՝ երկար ժամանակ պահանջվեց խումբ բացելու համար: Իսկ հետո, երբ Եղեգնաձորում բացվեց խմբակը, ես ունեցա աշակերտներ և սկսեցի սովորեցնել վիտրաժ:
     Հետո մտքովս անցավ ունենալ ցուցադրություն, իսկ ցուցադրությունը կիսատ կլիներ, եթե ներկայացնեի միայն իմ և խմբակների մասնակցած աշակերտների աշխատանքները: Քանի որ իմ խմբի աշակերտների մեջ կային կարարվեստի մասնագետներ, մենք փորձեցինք թիմ դառնալ: Ես մոդելավորեցի հագուստները, որոշեցի, որ ինքս էլ պետք է կարել սովորեմ և սկսեցի կարուձևի դասընթացների հաճախել:

Քանի որ դիզայներներն ունեն իրենց ոճը և ամեն դիզայներ փորձում է յուրահատուկ լինել իր ոճի մեջ, մենք, փորձելով չկրկնվել, անգույն կտորը սկսեցինք նկարազարդել, հետո արդեն ունեցանք զգեստների գեղեցիկ հավաքածու և կազմակերպեցինք ցուցադրությունը:
    
     _Դուք սկսել եք հաղորդում վարել և նկարահանվում եք ֆիլմերում, այդ մասին պատմեք:
    
     _Հաղորդումը դեռ նոր է: Այն կոչվում է՝ «Նորաձևության հետքերով»: Այժմ դադար կա, շուտով հաղորդումը կունենա նոր ֆորմատ և կշարժի նորաձևությամբ հետաքրքրվող մարդկանց ուշադրությունը:
     Նկարահանումները սիրողական են: Առաջին անգամ նկարահանվել եմ ռուսական՝ «Отци» ֆիլմում: Շատ տպավորված էի: Նկարահանվող թիմի հետ շատ հետաքրքիր էր աշխատելը: Չեմ ուզում քննադատել հայկական սերիալները, բայց պետք է նշեմ, որ համեմատած ռուսական ֆիլմերի հետ թերություններ կան:
    
     -Ի՞նչ ծրագրեր ունեք մոտ ժամանակներս:


    

-Առաջիկայում շատ մեծ ծրագրեր ունեմ: Լինելու են ցուցադրություններ թե՛ Հայաստանում, թե՛ Հայաստանից դուրս: Քանի որ իմ արմատները Վայոց Ձորից են, ես շատ կապված եմ Վայոց Ձորի հետ, այստեղի մարդիկ ինձ հոգեհարազատ են, և հենց դա էր պատճառը, որ առաջին ցուցադրությունը կազմակերպեցի Եղեգնաձորում: Մոտ ժամանակներս իմ աշխատանքների ցուցադրությունը տեղի կունենա Ջերմուկում, որտեղ ես ապրել, մեծացել եմ, այնուհետև ցուցադրություն կլինի Երևանում:
    
    

-Ովքե՞ր էին ներկա ցուցադրությանը:
    
    

-Ներկաների թվում Եղեգնաձորի բնակիչներն էին, երիտասարդ արվեստասերներ, արվեստը գնահատող մարդիկ, նաև ներկա էր հատուկ հյուր՝ երգչուհի Նանա Կարապետյանը: Ուզում եմ ասել, որ նրա ներկայությունը իմ աշխատանքների ցուցադրությանը ավելի լիարժեք դարձրեց:
     Ցուցադրության ավարտին պատվոգրեր տրվեցին վիտրաժային արվեստի խմբակների մասնակիցներին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
3080 | 0 | 0
Facebook