Ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան նոր սիրեցյալ Բախտիյար Սալիմովի հետ եղել է Կեմերովոյում:
«7 дней» -ի տեղեկացմամբ, 37-ամյա արտիստուհին Կեմերովո է ժամանել մշակութային այցով: Իր սիրեցյալի հետ Վոլոչկովան այցելել է մարզի տեսարժան վայրեր, այդ թվում՝ կեմերովյան արգելոցներից մեկում գտնվող շամանի խրճիթ: Այդտեղ Վոլոչկովան օրորել է օրորոցը, որը, հնագույն համոզմունքի համաձայն, երեխայի ծնունդ է նշանակում: Բացի այդ, Անաստասիան եւ Բախտիյարն այցելել են հարսանեկան հյուղակ: Մեկ այլ ավանդույթի համաձայն էլ, այդտեղ մտնողն անպայման ամուսնանալու է:
Մոսկվա վերադառնալիս Վոլոչկովան եւ Սալիմովը շամպայն են խմել հարսանեկան գավաթներից, որ նվիրել է արտիստուհու PR մենեջերը՝ հույսով, որ շուտով նա ուրախ տեղեկատվության առիթ կունենա: