«Ժողովուրդ» -ի՝ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ Միխայիլ Բաղդասարովը պատրաստվում է նոր օդանավակայան կառուցել Ռումինիայում: Նշենք, որ օրերս «Արմավիա» ավիաընկերությունը դադարեցրեց իր չվերթերը՝ հայտարարելով, թե սկսում է սնանկացման գործընթաց:
«Ժողովուրդ» -ը փորձեց տեղեկությունը պարզել «Արմավիա» -ի հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ղեկավար Նանա Ավետիսովայից, սակայն վերջինս համառորեն չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին: Իսկ լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, մշտապես նման լուրեր շրջանառվել են, ու մշտապես իրենք հերքել են այդ տեղեկությունը: