Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Զառային անջատեք, ողջամտությունը միացրեք». ուրախ բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց

Ofelia
Հեղինակ`
Ofelia
16:32, չորեքշաբթի, 30 մայիսի, 2018 թ.
«Զառային անջատեք, ողջամտությունը միացրեք». ուրախ բողոքի ակցիա Երևանի քաղաքապետարանի դիմաց

Այսօր Երևանի քաղաքապետարանի դիմաց մի խումբ երիտասարդներ ինքնատիպ ակցիա էին կազմակերպել։ Հավաքված երիտասարդները պնդում էին, որ իրենք պարզապես որոշել են հումոր ավելացնել բոլոր տեսակի բողոքի ակցիաներին, որոնք ժողովրդական հեղափոխությունից հետո չարաշահվում են տարբեր շահագրգիռ խմբերի ու անհատների կողմից։ Նրանք այս կերպ որոշել էին դիմավորել Զարուհի Փոստանջյանին ու նրա խմբին, ովքեր հայտարարել էին, որ բողոքի ակցիա կանցկացնեն Երևանի քաղաքապետարանի դիմաց։

Հավաքված երիտասարդներն իրենց հետ բերել էին փոփ-քորն, ակնոցներ ու փուչիկներ, պաստառներ հումորային գրություններով։

«Մենք որոշեցինք այս անգամ ոչ թե ֆեյսբուքի լայվ վիդեոների միջոցով տենել քաղաքական այս շոուն, այլ գալ և տեղում դիտել այս շոուն», -ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Երիտասարդները շարունակեցին իրենց ակցիան Երևանի քաղաքապետարանի դիմաց «Զառիվայր», «Զառա շոու» գրություններով պաստառներով, փուչիկներով ու փոփքորնով։
     [vid:0]
     Զարուհի Փոստանջյանը ուշացումով միացավ Երևանի ավագանու նիստին և անցնելով ակցիայի մասնակիցների կողքով՝ խուսափեց նրանց հետ հանդիպումից ու հարց ու պատասխանից։

Աղբյուրը` analitik.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
2179 | 0 | 0
Facebook