Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 16 սեպտեմբերի, 2019 թ.

Հոդվածներ

ՀԱՅԸ ԵՎ ՌՈՒՍԸ

20:02, երկուշաբթի, 21 մայիսի, 2018 թ.
ՀԱՅԸ ԵՎ ՌՈՒՍԸ

Հայ և ռուսը, մեկը՝ հյուսիսից՝ մյուսը՝ հարավից, դարեր շարունակ ակնդետ հայացքներով դե­պի իրար են հառված եղել: Հայ-ռուս հարաբերությունները դարերի խորհուրդ ունեն: Եվ այ­սօր, երբ երկուստեք նոր կյանք են կերտում, երբեմն էլ վիճում, որ արժեքային համակարգի հայե­լում դիտվեն և հարաբերվեն: Ուր գնալ՝ դեպի Լինկոլնի Ամերիկա՞յի գիրկը՝ իր պայթելու պատ­րաստ մենաշնորհային ատոմային լիցքերով, Միացյալ Եվրոպա՞յի, թե՞ խնդիր կա ուղղակի մնալ Արևելքում՝ ասիական հոռի բարքերին գերի և փորձելով սովորել բարեկիրթ Եվրոպայից, թե՞ դե­պի վերափոխվող և սրընթաց թռիչքի ձգտող Ռուսաստանը, ո՞րն է ելքը: Վտանգ կա՞ միաբևեռ աշ­խարհի ձգտող ԱՄՆ-ի, վտանգ կա՞ամերիկյան վախի ընկերակցությունից: Իր ժամանակին լեգենդար հայ հետախույզ Հայկ Հովակիմյանը և նրա զինակիցները ԱՄՆ-ին զրկե­ցին «ատո­մա­յին սուպերպապա» լինելու կապույտ երազանքներից, խթանելով առաջ երկբեևեռ աշխարհի մո­դելը: Այսօր աշխարհը զարմացած նայում է ռուսական աշխարհին և նոր ռուսների «ֆենո­մե­նին» , ոմանք զարմացած, ոմանք տագնապով, ոմանք երկմտած, գնալ դեպի բազմաքանակ լույ­սերը և ամենաթողության նման ազատությունը, թե՞ գնալ հանդարտ ընթացքով և կրկին դեպի լույսը, միայն թե ոչ պարտադրված և դասավորված դեմոկրատիայի աշխարհը: Ամեն ազգ իր միսիան ունի աշխարհում և հայի միսիան Երկրորդ աշխարհամարտում եղավ Եվրոպան խժռած դարչնագույն ժանտախտից ազատելը, որի մեջ իր լուման ունեցավ մշտապես անտես հայացքը դեպի թշնանին հառած հայ հետախույզ-նվիրյալ Հայկ Հովակիմյանը, ով օգնեց, որ ԱՄՆ-ը զրկվի ատոմային շանտաժիստի իր ոչ պատվաբեր կոչումից: Հայ և ռուսը ապրում էին իրար կողքի, այ­սօր էլ ապրում են և երբեմն վիճաբանում, երբեմն էլ լեզու գտնում, բայց ավելի շուտ թիկունք-թի­կուն­քի տալով գոյատևում և իրենց իրավունք վերապահում իրենց լինել-չլինելու և սեփական հայրենիքի ապագան կերտելու աստվածահաճո իրավունքը: Այնպես, որ թշնամին մտածի, որ եթե ես այսպիսի մի Զինվոր ունենամ, ինչպիսին եղել է Հայկ Հովակիմյանը՝ հաստատ աշխարհը կգրավեմ: Եվ աշխարաքաղաքական հայացքները, մոտեցումները փոխվեցին ռուսների նկատ­մամբ: Ռուսաստանը աստիճանաբար դարձավ հզոր պետություն և ոչ մի պետություն, ոչ ոք, չէր կարող ռուսներին թելադրել, թե ինչպես պետք է ապրել և իրենց կամքի տերը լինել: ԽՍՀՄ փլու­զումից հետո, պետություննները կարծես թե հավերժ միմյանցից հեռացան… Հեռացան, որ նո­րից մոտենան, և խորհեն, ինչն ինչպես են արել… Պետք է միայն Հիշել հին ու բարի ժամա­նակ­ները, Իվանների և Հայկերի սխրանքները Բայազետի և Բեռլինի պատերի տակ, հայկական Քոչարին, որից Բեռլինն անգամ դղրդաց…
    
    
    

Հրանտ Վիրաբյան

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2091 | 0 | 0
Facebook
COMMENT.am