Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Մարտունի համայնքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության արևոտ տոնին

10:25, երկուշաբթի, 09 ապրիլի, 2018 թ.
Մարտունի համայնքի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության արևոտ տոնին

Ապրիլի 7-ին՝ Մարտունի համայնքի երաժշտական դպրոցում, տեղի ունեցավ համերգ՝ նվիրված մայրության և գեղեցկության արևոտ տոնին: Դպրոցի սաները և երաժիշտ-ուսուցիչները իրենց հրաշալի կատարումները նվիրեցին բոլոր մայրերին և քույրերին:

Միջոցառմանը ներկա էին Մարտունի համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը և ԿՄՍ բաժնի պետ Սևակ Կարապետյանը:

Միջոցառման ավարտին պարոն Ավետիսյանը շնորհավորանքի խոսքեր հղեց կանանց և աղջիկներին՝ շեշտելով, որ նրանք համարվում են ընտանիքների սյուներ, օջախի անմար կրակներ, շնորհակալության խոսք հայտնեց դպրոցի տնօրեն Արշակ Ասիկյանին և ամբողջ աշխատակազմին:


    
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2531 | 0 | 0
Facebook