Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Պետությու'ն, Թո'ղ Գիտելիք Ստանամ

Journalism Today
Հեղինակ`
Journalism Today
12:34, երեքշաբթի, 21 օգոստոսի, 2012 թ.
Պետությու'ն, Թո'ղ Գիտելիք Ստանամ
     Այսօր մայր բուհում էի, Երևանի Պետական Համալսարանում:
     Անկեղծ ասած զարմացա այն տեսնելով այդքան մարդաշատ, հատկապես, որ քննական, ավարտական և ընդունելության բոլոր կրքերը հանդարտվել են: Այնուհետ պարզեցի, որ այդ բազմության նպատակը մեկն էր, գոնե հեռակա կրթություն ստանալը:
     Զրուցելով շատերի հետ, հասկացա, որ դիմորդները իսկապես հիասթափված էին ամեն ինչից:Ե'վ պետությունից, և' կրթական մակարդակից, և' ընդունելության մրցույթի արդյունքներից:
     Եվ իսկապես, ինչո՞ւ պետք է ընկնենք այդ միավորների հետևից:Ինչո՞ւ չենք կարող նորմալ եվրոպական երկրների պես, քննությունները հաղթահարելով, և դրական միաորներ ստանալով ընդունվել բուհեր և բարձրագույն կրթություն ստանալ մեր ցանկացած մասնագիտություններով:
     Ինչո՞ւ հիասթափվենք, ինչու ընկրկենք:
     Ինչո՞ւ պետք է պետությանը խնդրես քեզ գրագետ մարդ դարձնի, որ շենացնես երկիրդ: ԻՆՉՈ՞Ւ...
     Հարցեր որոնց պատասխանները դժվար թե տրվի:
     Ինչո՞ւ պետք է հարուստ հայրիկի անգրագետ զավակները ընդունվեն ամենալավ բաժինները, իսկ միջին և բարձր բալեր իրենց գիտելիքներով հավաքած երեխաները, փողով գնված բարձր գնահատականների հետ մրցույթում, դուրս մնան:
     Ինչո՞ւ է պետությունը ուզում ավելացնել բանվորնորի թիվը մեր երկրում, առանց այդ էլ նրանք այսօր, հավատացեք, մեծամասնություն են կազմում:
     Ինչո՞ւ այնպես անել, որ հիասթափվի մատաղ սերունդը:Ինչո՞ւ այնպես անել, որ նրանք միակ փրկությունը տեսնեն երկրից դուրս` հեռանալով այստեղից:
     Միգուցե "ինչուներս" շատ էին, բայց ես ներկայացրի դրանց ընդամենը մի չնչին տոկոսը:
     Ինչո՞ւ պետք է ես խնդրեմ, Պետությու'ն, Թո'ղ Գիտելիք Ստանամ
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
5230 | 8 | 0
Facebook