Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ուտեմ Քեզ …

Journalism Today
Հեղինակ`
Journalism Today
22:43, ուրբաթ, 25 սեպտեմբերի, 2015 թ.
Ուտեմ Քեզ …
    
  • Սաուդյան Արաբիայում "ծայրահեղ սով" սկսվելու դեպքում կարող է իրականություն դառնալ "ուտեմ քեզ" արտահայտությունը, սակայն` միակողմանի:

Բանն այն է, որ Սաուդյան Արաբիայի շեյխ Աբդուլ բին Բազ-Շեյխը ֆեթվան է հրապարակել, ըստ որի երկրում համատարած քաղծ սկսվելու դեպքում տղամարդիկ կարող են ուտել իրենց կանանց: Այո–այո ուտել` բառիս ուղիղ իմաստով: Տղամարդիկ ընտրության հնարավորություն ունեն, նրանք կարող են մաս-մաս ճաշակել կնոջ մարմնի մասերը, իսկ առավել քաղցածները իրավունք ունեն միանգամից կուլ տալ իրենց սիրելիներին:
     Ի դեպ մտածելով երկրի արական սեռի ներկայացուցիչների առողջության մասին, ավելի վաղ ղեկավարությունը ևս մեկ որոշում էր հրապարակել, որով թույլատրվում է մինչև 15 տարեկան անչափահասների ամուսնությունը: Այս փաստը ցույց է տալիս, որ արաբ քաղցած տղամարդիկ ստիպված չեն լինի "դախ" միս կրծել. Հավանական է բոլորը իրենց հարեմները կլցնեն մատղաշ 15 տարեկան փամփլիկ ուտելիքներով:

Հիմա կմտածեք, թե այս երկրում կանայք խուճապի մեջ են. Ինքնասպանություններ են գործում, փախչում են երկրից….. ամենևին: Կանանց կարծիքով վերջապես իրականություն կդառնա այր ու կին մի մարմին արտահայտությունը: Նրանք նույնիսկ չեն մտածում, որ մի մարմնում լինելու են ընդամենը մի քանի ժամ, առավելագույնը մեկ օր…:
     Ինչևէ, սպասենք գուցե մի "լուսավոր" օր մենք էլ ճաշակենք մեր սիրելիներին: ‪#‎ՈւտեմՔեզ‬

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5294 | 0 | 0
Facebook