Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հիմնական և միջնակարգ կրթության վկայականների ձևերը փոխվում են

10:43, ուրբաթ, 06 ապրիլի, 2018 թ.
Հիմնական և միջնակարգ կրթության վկայականների ձևերը փոխվում են
    
    

Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի գործող ձևերը չեն համապատասխանում ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի» փոփոխություններին: Այս մասին ասվում է ԿԳՆ-ի նոր նախագծում, որն ընդգրկվել է կառավարության վաղվա նիստի օրակարգում և պետք է հաստատվի։

Սովորողի անցումը հանրակրթության հաջորդ աստիճան ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերը համապատասխանեցնել փոխադրման գործող կարգին, ուստի ԿԳՆ-ն նոր վկայականների ձևեր է հաստատել, փոխվել են հիմնական և միջնակարգ կրթության և գերազանցության վկայականները։http:
    
     //iravaban.net/157616.html

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2514 | 0 | 0
Facebook