Եւ արդ, քանզի յաւէտ յառաջնում զղջմանն Յուսահատութեանն բանիւ լքայ Եւ տարակուսանաց հեծանաւն ի մահ ձաղկեցայ, Աստանաւր ի յոսոյն կերպարան փոխեալ` յարգահատել համարձակեցայց` ԶԵրրորդութիւնն Սուրբ կարդալով յաւգնականութիւն ինձ` մեղաւորիս: Որ եւ անդստին իսկ յաւրհնաբանելն Եւ ի դաւանելն զկենդանարարն բնաւից Աստուած, Իսկոյն եւ կոչումն ընտանի ձայնի Ահաւորութեան անուան շնորհաձիրն բարերարի, Մահացելոյս է կենդանութիւն, Ըստ մարգարէին նախաճառութեան, Թէ` Որ կարդայ զանուն Տեառն, նա կեցցէ: ****
Եվ արդ, քանզի զղջման նախընթաց
գլուխներում
Հուսահատության խոսքերով լքվեցի
սաստիկ,
Եվ տարակուսանքի հեծանով մահու չափ ձաղկեցի ինքս ինձ,
Ուստի և այստեղ վերադառնալով հույսին վերստին`
Համարձակվեմ պիտի գո՜ւթ շարժել ես,
Սուրբ Երրորդությանը մեղավորիս
օգնության կանչելով:
Գիտեմ, որ եթե օրհնաբանեմ ես և
դավանեմ
Արարածներին բոլոր կյանք տվող
Աստծուն,
Եվ ընտանի ձայնով կանչեմ անունն
ահավոր շնորհապարգև Բարերարի,
Նա կենդանություն պիտի տա, անշուշտ ինձ` մեղավորիս,
Ըստ մարգարեի կանխասացության,
Թե` «Ով որ կանչի Տիրոջ անունը, նա
պիտի ապրիե: Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը` Միքայել Հասրաթյանը: Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Միքայել Մինասյանի և ռուսաստանաբնակ հայտնի գործարար Արթուր Ջանիբեկյանի բարերարությամբ ու Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության մշակույթի բաժնի պատասխանատու Վարդան Կարապետյանի կազմակերպական ջանքերի շնորհիվ: Արձանը պատրաստված է երկու օրինակից. մեկը տեղադրվեց Վատիկանում, իսկ երկրորդը կտեղադրվի համայն հայության հոգևոր կենտրոն Էջմիածնում։