Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Բարության ինքնաբուխ դրսևորում

14:54, չորեքշաբթի, 04 ապրիլի, 2018 թ.
Բարության ինքնաբուխ դրսևորում
     03.04.2018թ. Զատիկի լավ նախապատրաստումը համարվում է բարեգործություն: Սուրբ տոնի նախաշեմին հատկապես արժեքավոր է այցելությունները հիվանդներին, միայնակ տարեցներին:
     Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ և Կապանի Վորլդ Վիժն կազմակերպության աջակցությամբ այցելեցին Ձորք թաղամասում ապրող տարեցներին:
     Տատիկ պապիկների համար Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի խորհուրդն ավելի իմաստուն էր, քանի որ աշակերտներն էին նրանց ավետել Տեր Հիսուս Քրիստոսի Հարության ավետիսը՝ «ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԻԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ. ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ»:
     Աշակերտները բերել էին նրանց սննդամթերք, քաղցրավենիք, նվիրեցին տոնական ու օրվա խորհուրդը կրող փոքրիկ նվերներ՝ մաղթելով առողջություն ու երկարակեցություն:
     Աշակերտները խոստացան ամուր պահել կապը, մշտապես այցելել ծերերին, անհրաժեշտության դեպքում օգնել նրանց:
     Սա հնարավորություն է մեր երախտագիտությունը հայտնելու այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը: Այն, ինչ պահանջում են մեծահասակները, ընդամենն ուշադրություն է, որի կարիքը նրանք ունեն ոչ միայն տոնական օրերին, այլև ամբողջ տարվա ընթացքում:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2724 | 0 | 0
Facebook