Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 13 հուլիսի, 2020 թ.

Հոդվածներ

Մայրերգություն

23:40, ուրբաթ, 23 մարտի, 2018 թ.
Մայրերգություն

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում միջոցառում էր կազմակերպել երաժշտության ուսուցչուհի Թ. Ստեփանյանը: Գեղեցիկ համադրություն էր մայր, գարուն, հայրենիք…

Երգերի ընտրությունը նույնպես տեղին էր ու համոզիչ : Ա. Դիվանյան` «Գնացի սարը» , «Հոպ» , Մ. Մարկոսյան` «Մայրիկիս» , «Թռի» և այլն:

Աշակերտները ներկայացան ըստ արժանվույն. երգեցին զուգընթաց ռիթմիկ շարժուձևով, պարային բեմադրությամբ: Միջոցառման ընթացքում պարբերաբար հնչեցին համապատասխան բանաստեղծություններ: Միջոցառումն անցավ հետաքրքիր, ինչը նպաստեց գեղագիտական ճաշակի զարգացմանը , ազգային արժեքների ամրապնդմանն ու պահպանմանը:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
| | |
2312 | 0 | 0
Facebook
COMMENT.am