Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը

09:55, հինգշաբթի, 08 մարտի, 2018 թ.
Աբովյանի քաղաքապետ Վահագն Գևորգյանի շնորհավորական ուղերձը

Սիրելի՛ կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ:
     Մարտի 8-ը հայ իրականության մեջ ոչ միայն սոսկ հիշատակության արժանի տոն է, այլև գեղեցիկ առիթ վերագնահատելու ու արժևորելու մեր մայրերի, կանանց ու դուստրերի անփոխարինելիությունը մեր կողքին:

Սա իրապես հարմար առիթ է` մեր սերն ու հարգանքը արտահայտելու մեր կյանքի թերևս ամենակարևոր մարդկանց հանդեպ:
     Կարծում եմ նաև, որ ամենևին էլ պատահական չէ, որ գարնանային զվարթ տոները մեկնարկում են հենց Մարտի 8-ով` մեզ համար միաժամանակ խորհրդանշելով կյանքի պայծառությունը, գարնանային վերածնունդն ու ձմռան թմբիրից զարթնող բնության թարմությունը:

Գարնանային զարթոնքի գունագեղ տրամադրություն մաղթելով` վերստին շնորհավորում եմ Մարտի 8-ի առթիվ: Մաղթում եմ ձեզ լուսափայլ երջանկություն, անհուն սեր ու ջերմություն:

Միշտ եղեք մեր կողքին` ձեր իմաստուն խորհուրդներով ու ոգևորիչ ներկայությամբ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2962 | 0 | 0
Facebook