Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Գարնանային տոնին ընդառաջ անակնկալ կանանց

21:41, չորեքշաբթի, 07 մարտի, 2018 թ.
Գարնանային տոնին ընդառաջ անակնկալ կանանց
     Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակիցներին այսօր ամենուր դիմավորեցին ժպիտով, բարձր տրամադրությամբ: Առիթը գեղեցիկը գնահատող ու գեղեցիկը սիրող, Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի անակնկալն էր կանանց: Գարնանային առաջին տոնին ընդառաջ այս տարի ևս համայնքի ղեկավարը չխախտեց իր իսկ նախաձեռնությամբ ավանդույթ դարձած միջոցառումը: Բյուրեղավան քաղաքի, Նուռնուս, Ջրաբեր բնակավայրերի տարբեր բնագավառներում /դպրոցներ, մարզադպրոց ու արվեստի դպրոց, մանկապարտեզ, Հայփոստ, անձնագրային բաժին, պոլիկլինիկա, համատիրություն, վարչական կենտրոններ և այլ կազմակերպություններ/ աշխատող ու արարող կանայք համայնքապետի կողմից արժանացան հաճելի անակնկալի: Բոլոր վայրերում ընթերցվեց Հակոբ Բալասյանի ուղերձը նվիրված կանանց: Մի փոքր ուշադրությունը ևս մեկ անգամ գեղեցիկ պահ պարգևեց աշխարհի ամենափխրուն էակներին: Ամենուր հնչեցին շնորհակալության ու ջերմությամբ լի խոսքեր: Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի կանայք ևս արժանացան փոքրիկ նվերի:


     Բյուրեղավանի Քաղաքապետարան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3755 | 0 | 0
Facebook