Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Կոտայքի մարզի լավագույն տնօրենները .Կոտայք Կրթություն Մշակույթ

10:13, երկուշաբթի, 05 մարտի, 2018 թ.
Կոտայքի մարզի լավագույն տնօրենները .Կոտայք Կրթություն Մշակույթ

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով մատաղ սերնդի կրթության, դաստիարակության և ասորերեն լեզվի, մշակույթի զարգացման ու պահպանման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Արարատի մարզի Վերին Դվինի միջնակարգ դպրոցի տնօրեն Աիդա Լազարևան և ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Սիմոնովան պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ոսկե հուշամեդալով»:

Պարգևները հանձնել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը: Շնորհավորելով մանկավարժներին՝ ԿԳ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել երկարամյա փորձառու մանկավարժներին՝ ասորերենը Հայաստանում որպես ազգային փոքրամասնության լեզու զարգացնելու համար:

ԿԳ նախարարի տեղակալի խոսոքվ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարություն է դիմել Հայաստանում Արևելքի Ասորական Եկեղեցու քահանա Նիկադիմ Յուխանաևը` Աիդա Լազարևային և Սոֆյա Սիմոնովային պարգևատրելու միջնորդությամբ՝ նշելով, որ նրանք երկարատև արդյունավետ աշխատանք են կատարել ասորերեն լեզվի, մշակույթի զարգացման և պահպանման գործում: Վերին Դվինի և Արզնիի միջնակարգ դպրոցներում կրթության կազմակերպման բարձր արդյունեվոտությունը արտացոլված է «Տարածաշրջանային կամ ազգային փոքրամասնությունների լեզուների Եվրոպական խարտիայի» ՀՀ զեկույցում և դրական գնահատական է ստացել նաև եվրոպացի փորձագետներերի կողմից:
    
     Կոտայք Կրթություն Մշակույթ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3108 | 0 | 0
Facebook