Հաագա, 22 փետրվարի 2018 թ. – Այսօր Հոլանդիայի խորհրդարանը 142 կողմ և 3 դեմ ձայներով ընդունեց Քրիստոնեական Միության պատգամավոր Ջոել Ֆորդեվինդի երկու բանաձևը: Բանաձևերից մեկը արտահայտում է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը: Իսկ մյուս բամաձևը դիմում է կառավարությանը այս տարի, ինչպես նաև յուրաքանչյուր 5-ամյակ նախարարի մակարդակով Հայաստանի մայրաքաղաք Երևան ուղարկել կառավարության մի ներկայացուցիչ ապրիլի 24-ին մասնակցելու Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը: Բոլոր կուսակցությունները կողմ քվեարկեցին այս բանաձևերին, բացի հոլանդաթուրքական «Դենք» խմբակցությունը: Կառավարությունը կքննարկի Երևանում հիշատակի արարողությանը մասնակցելու մասին հարցը համաձայն խորհրդարանի որոշումներին և նամակով կտեղեկացնի խորհրդարանին: «Ազատության համար Կուսակցության» պատգամավոր Ռայմոնդ դե Ռոնը նույնպես ներկայացրեց բանաձև, որտեղ առաջարկվում էր, որ կառավարությունը այլևս չպետք է խոսի «Հայոց ցեղասպանության հարցի» մասին, այլ պարզապես օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Այս բանաձևը չընդունվեև, քանի որ կոալիցիոն խմբակցությունները, ինչպես նաև «Աշխատանքի կուսակցություն» և «Դենք» խմբակցությունները դեմ քվեարկեցին: Այս բանաձևին կողմ քվեարկեցին` «Ազատության համար կուսակցությունը», «Սոցիալիստական կուսակցությունը», «Բարենորոգված քաղաքական կուսակցությունը», «Ձախ Կանաչ կուսակցությունը», «50+ կուսակցուտյունը», «Կենդանիների համար կուսակցությունը» և «Ժողովրդավարության ֆորումը»: Արտգործ նախարարը Կաախը եղել է ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա։ Նա ցուցաբերեց համակրանք հայերի նկատմամբ, որոնցից շատերին նա ծանոթացել է իր աշխատանքի բերումով։ Նախկինում նա մի քանի անգամ առիթ է ունեցել մասնակցելու ոգեկոչման արարողություններին։ Չնայած դրան, նա պաշտպանեց իշխանության դիրքորոշումը, որ նպատակահարմար է օգտագործել «Հայոց ցեղասպանության հարցը» արտահայտությունը: Ըստ նրա հայոց ցեղասպանությունը չի համապատասխանում հոլանդական կառավարության երեք չափանիշներին, որպեսզի «ցեղասպանություն» կոչվի։ Այդ չափանիշներն են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող հայտարարությունը, միջազգային իրավական կամ քրեական դատարանի վճիռը և գիտական հետազոտություններից բխած միանշանակ եզրակացությունները: Այս դիրքորոշումն ըստ կառավարության կիրառելի են միայն «այժմեական իրադարձությունների» նկատմամբ, սակայն հակասական է, որ կառավարությունը նույն չափանիշներն է կիրառում պատմական իրադարձությունների նկատմամբ, ինչպիսին է օրինակ Հայոց ցեղասպանությունը: Մի խումբ հայեր, որպես հանդիսատես ներկա էին քննարկումների դահլիճում: Երկու անձինք հեռացվեցին դահլիճից, քանի որ նրանցից ձուրաքանչյուրը կրում էր շապիկ, որի վրա տեսանելի գրված էր «Ճանաչել Հայոց ցեղասպանությունը» տեքստը: Հոլանդահայ կազմակերպությունների արձագանքը Համագործակցող հայկական կազմակերպությունները ողջունում են խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչմումը և հոլանդական նախարարի ներկայությունը ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը Երևանում ապրիլի 24-ին, նկատի ունենալով, որ դա կարելի է համարել Հոլանդիայի կառավարության կողմից հայոց ցեղասպանության թաքնված ճանաչում: Այնուամենայնիվ, Համագործակցող հայկական կազմակերպությունները կշարունակեն պնդել, որ կառավարությունը հնարավորինս շուտ ճանաչի և բացահայտորեն օգտագործի «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը: Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ |